Լոլիտան բեմից վռնդել է «ՎԻԱ ԳՐԱ»–ի երգչուհիներին
Ռուսաստանի «Առաջին» հեռուստաալիքով հեռարձակվող «2 աստղ» հեռուստանախագծի նոր եթերաշրջանը սկսվել է սկանդալով։
Բոլորիս հայտնի «ՎԻԱ ԳՐԱ» խումբը, որը բեմ էր դուրս եկել նորացված կազմով, այնքան է նյարդայնացրել հայտնի ռուս երգչուհի և նախագծի ժյուրիի անդամ Լոլիտա Միլյավսկայային, որ նա պահանջել է Վերա Բրեժնևային և Նադեժդա Գրանովսկայային փոխարինած խմբի 2 նոր անդամներից լքել բեմը։
Բանն այն է, որ հեռուստանախագծի մասնակիցները հանդես են գալիս կենդանի կատարմամբ։ Փորձությունը հաղթահարեց եռյակից միայն Ալբինա Ջանաբաևան, իսկ խմբի 2 նոր անդամներն ուղղակի տապալեցին ելույթը։