Լոլիտան կրկին զարմացնում է
Ռուսական երգարվեստի ինքնատիպ և էպոտաժային երգչուհիներից մեկը՝ 49-ամյա Լոլիտան, որոշել է հետևել իր ավագ գործընկերուհու՝ Ալլա Բորիսովնայի օրինակին և երեխա ունենալ։ Նա արդեն մեկ տարի է ապրում է նոր ամուսնու՝ մարզիկ Դմիտրի Իվանովի հետ, սակայն զույգը նոր է միայն որոշել երեխա ունենալ։
Երգչուհին այժմ համարում է, որ ինքն ամենաերջանիկ մարդն է և եկել է ժամանակը՝ մեկ անգամ ևս մայրանալ։ Լոլիտան նշել է նաև, որ իր ամուսնությունն այնքան ամուր է, որ ինքը հույս ունի, որ այն կլինի վերջինը։