Գլյուկոզան դահուկ է քշում լողազգեստով
Համացանցում են հայտնվել հայտնի ռուս երգչուհի Գլյուկոզայի բավականին հետաքրքիր լուսանկարները, որոնք արված են լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ էլ երգչուհին հանգստանալիս է եղել ընտանիքի հետ միասին և ընդամենն օրեր առաջ է վերադարձել։
Բանն այն է, որ լուսանկարներից պարզ է դառնում, որ երգչուհին դահուկ է քշում լողազգեստով։ Լուսանկարները երգչուհին վերնագրել է «Լողափ՝ լեռներում» նախադասությամբ։ Եվ իսկապես, դույզն-ինչ չշփոթվելով մոտակայքում դահուկ քշողների բազմությունից՝ երգչուհին այնպիսի ժպիտով է լուսանկարվել, որ կարծես թե նա իրականում լողափին է, այլ ոչ թե լեռներում։