00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատի ակադեմիայի 20-ամյակի արարողությանը Կինը դիմել է դատախազություն և հայտնել` «Աստղիկ» ԲԿ-ի բժշկի պատճառով իր ամուսինը մահացել էԻրանում առաջարկել են սառեցնել հիջաբ չկրող կանանց բանկային հաշիվները․ ԶԼՄՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպել են Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժե Փոուի հետ Ստեփանավանի ՔՊ-ական համայնքապետի «կայսերական» խոստումները գրվել են սառույցինԱնհնազանդության ցույց՝ Վարուժան Ավետիսյանին բանտից հիվանդանոց տեղափոխելու պահանջով (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրիՀունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն հատկացնելըԱվտովթար՝ Երևանում. Nissan Tiida-ն բախվել է էլեկտրական վահանակին ու ծառինՉավուշօղլուն կրկին սպառնացել է Հունաստանին

Նոստրադամուսը չեմ, ոչ էլ Վանգայի նման պայծառատես, պարզապես ծանոթ եմ գաղտնազերծված պլանին (տեսանյութեր)

Հին աշխարհում մղձավանջը դեռ նոր է սկսվում... Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան իրականացված խոշոր ահաբեկչությունն անցյալ տարվա հունվարից Ֆրանսիայում սկիզբ առած ահաբեկչությունների շղթայի ընդամենը հերթական օղակն է և հաստատապես ոչ վերջինը: Առավել քան վստահ եմ, որ Նիսի ահաբեկչությանը Ֆրանսիայում և, ընդհանրապես, Եվրոպայում հաջորդելու են բազմաթիվ զոհեր խլող նորանոր ահաբեկչություններ:

Ո՛չ, Նոստրադամուսը չեմ, ոչ էլ Վանգայի նման պայծառատես, ընդամենը մի քիչ շատ եմ կարդում, տեղեկություններ ստանում, տրամաբանություն ունեմ, քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները վերլուծելու, հասկանալու, փոքր-ինչ հեռուն տեսնելու կարողություն: Այնուամենայնիվ, նույնիսկ այս ամենով հանդերձ, չէի համարձակվի նման կանխատեսում անել, եթե դեռ 1999 թե 2000 թվականին մագնիտոֆոնով լսած չլինեի ձայնագրությունը մի ելույթի, որում մասնակիորեն բացահայտվում էին «այս աշխարհի ճարտարապետների» պլանները: Ընդ որում, ընդգծում եմ, այն ժամանակ, երբ Եվրոպայում ահաբեկչությունները դեռ սկիզբ էլ չէին առել, մարդիկ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մասին նույնիսկ չէին լսել, որովհետև այն դեռ գոյություն չուներ:

Այդ ձայնագրության մեջ, որի ժապավենն իմ տրամադրության տակ է, և որը տարիներ անց տեսանյութի ձևով հայտնվեց «Յութուբում», համացանցում, «այս աշխարհի ճարտարապետների» ծրագրերի թվում նշվում էր նաև Եվրոպայում մոտ ապագայում նախատեսված լայնամասշտաբ ահաբեկչությունների իրականացման մասին, որոնցով այնտեղ պետք է հարուցվի ժողովուրդների անվստահությունը անվտանգության, ներկա և վաղվա օրվա հանդեպ, ձևավորվի համոզմունք եվրոպական պետությունների ղեկավարների կողմից ահաբեկչությունների դեմն առնելու և իրենց կյանքի իրավունքն ապահովելու անկարողության նկատմամբ: Ավելին` դրանց միջոցով պետք է ստեղծվի խուճապ և քաոսային իրավիճակ, որպեսզի եվրոպական ժողովուրդները հրաժարվեն իրենց երկրների ղեկավարներից և իրենց պետությունների թեկուզ մասնակի, հարաբերական ինքնիշխանությունից, հանրաքվեով, միանգամայն ժողովրդավարական ճանապարհով կողմ արտահայտվեն մի մեծ պետության մեջ պետությունների միավորվելուն և իշխանության բերեն այդ միասնական պետության ղեկավարին' Նեռին կամ Համաշխարհային կառավարության կառավարչին, որը խոստանալու է վերջ տալ այդ ահաբեկչություններին և իրենց համար ապահովել անվտանգ կյանք: Դատելով ամենից, այդ ժամանակները հեռու չեն, այլ խնդիր է, որ եթե նույնիսկ բավարար դիմադրություն չցուցաբերվի և իրականություն դառնան այդ «ճարտարապետների» ծրագրերը, Նեռը վերջում իր նպատակին չի հասնելու, նրա իշխանությունը տապալվելու է (Հովհաննեսի Հայտնությունում է գրված):

Ինձ համար դեռ 2015թ. նոյեմբերի 13-ից, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները Փարիզում և նրա արվարձանում իրականացրեցին խոշոր ահաբեկչություն (ավելի քան 150 զոհ, 350-ից ավելի վիրավորներ, որոնցից մոտ 100-ը ծայրահեղ ծանր վիճակում), պարզ էր, որ «այս աշխարհի ճարտարապետների» համար «Իսլամական պետությունն» ընդամենը գործիք է, որին նույնիսկ ընթացիկ ու հետագա ցուցումներ, հրահանգներ պետք չեն: Կարևորն այն է, որ այն արդեն ստեղծված է, կա, գտնվում է այն ռելսերի վրա, որի վրա պետք է լիներ և ընթանում է նախանշված ճանապարհով: Դրա համար էլ համոզված եմ, որ Փարիզում, Լիոնում, Նիսում, Ֆրանսիայի այլ բնակավայրերում և եվրոպական պետություններում իրականացված ահաբեկչությունները դեռ միայն սկիզբն են, նախերգանքն են ավելի մեծ և արյունալի ահաբեկչությունների, որոնք, բնականաբար, ավելի մեծաքանակ զոհեր են խլելու և տեղիք են տալու զանգվածային խուճապի ու սարսափի:

Առաջիկայում բացառված չեն մարդատար գնացքների և մետրոյի շարժակազմերի կործանումները, նույնիսկ` քիմիական գործարանների, ատոմակայանի պայթեցումները: Թեև բանը դրանց կարող է և չհասնել, քանզի «ավտոմոբիլային պատերազմը» կամ բեռնատարը զենքի վերածելը, ինչպես ցույց տվեց Նիսի ահաբեկչությունը, և՛ մեծաթիվ զոհերի, վիրավորների պատճառ հանդիսանալու, և՛ զանգվածային ահաբեկման տեղիք տալու, և՛ ահաբեկիչների համար մատչելի լինելու առումներով բավական արդյունավետ և նախընտրելի միջոց է: Բեռնատար ձեռք բերելը, վարելը բոլորովին էլ դժվար չէ, իսկ կուշտուկուռ, բարեկեցիկ կյանքով ապրող Եվրոպայում շքերթները, տոնակատարությունները և զանգվածային մյուս միջոցառումները մեկը մյուսին են հաջորդում: Եթե դրանք մի օր նույնիսկ իսպառ արգելվեն, միևնույն է, մարդաշատ վայրեր կան գրեթե ամենուր:
Միաժամանակ համոզված եմ, որ Նիսի ահաբեկչությունն իրականացրած նույն քաղաքի բնակիչ, ծագմամբ Թունիսից, Ֆրանսիայի քաղաքացի, 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելը, ինչպես նաև Եվրոպայում նախկինում ահաբեկչություններ իրականացրած «Իսլամական պետության» անդամները ոչ լսել են, ոչ էլ չնչին պատկերացում ունեն «այս աշխարհի ճարտարապետների» հիշյալ պլանների մասին: Նրանք և առաջիկայում ահաբեկչություն իրականացնողներն առաջնորդվել և առաջնորդվելու են իրենց ներշնչված բարձր գաղափարներով կամ վրեժի զգացմամբ, որը թույլ է տալիս գնալ ինքնազոհության, նրանց պարզապես օգտագործել և օգտագործելու են:

Միամտություն է հույսեր տածելը, թե անվտանգության ծառայությունները կկարողանան ահաբեկչությունների դեմն առնել: Մի մասը նախապես կկարողանան բացահայտել, կանխել, բայց հաստատապես ոչ բոլորը: 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում իրագործված ահաբեկչությունից հետո, ինչպես հայտնի է, Ֆրանսիայի իշխանությունները ողջ երկրում արտակարգ դրության ռեժիմ էին սահմանել: Նրանք հրապարակայնորեն ու հստակ զգուշացված, տեղեկացված էին Ֆրանսիայում «Իսլամական պետության» բջիջների ու զինյալների առկայության, հնարավոր ահաբեկչությունների մասին, սակայն այդ ամենը բավարար չեղավ կանխելու Նիսի ահաբեկչությունը: Ինչպես արդեն հայտնի է, 26 տոննանոց «Ռենո» մակնիշի բեռնատարի վարորդը ֆրանսիացիների սիրած ազգային տոնի' Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ մեքենան մխրճել է քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում' Նիսի Անգլիական առափնյակին հավաքված հազարավոր մարդկանց բազմության մեջ ու մոտ 2 կմ զիգզագաձև ընթանալով, հնարավորինս շատ մարդկանց տակով տվել: Ահաբեկչությունը կատարած 31-ամյա թունիսցի վարորդը, դրանից բացի, նաև կրակել է մարդկանց վրա: Այս ամենի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 84 հոգի, վիրավորվել ավելի քան 120 մարդ, նրանցից 18-ը ծայրահեղ ծանր վիճակում է, տուժածներից 54 երեխա հոսպիտալացվել է:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նոյեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը, որը Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում էին մինչև հուլիսի վերջը վերացնել, կերկարաձգվի ևս երեք ամսով: Հասկանալի է, որ նշված երկարաձգումը գրեթե ոչինչ չի տալու, քանի որ Նիսի ահաբեկչությունն իրականացվել է հենց այն ժամանակ, երբ այդ արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ էր: Ահաբեկչությունն իրագործելու համար իրենց կյանքը տալուն պատրաստ մահապարտ ահաբեկիչների առկայության պարագայում առանձնապես արդյունք չի ապահովելու նաև անվտանգության ապահովման համար առաջիկայում 10 հազար զինվորականների ներգրավումն այդ գործում, որի մասին հայտնել է Օլանդը:

Արթուր Հովհաննիսյան

 

Տեսանյութերը' 

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
6 Դեկ
Ռիտա Օրան ներկայացել է թափանցիկ զգեստով և զայրացրել երկրպագուներին (լուսանկարներ)Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատի ակադեմիայի 20-ամյակի արարողությանը Կինը դիմել է դատախազություն և հայտնել` «Աստղիկ» ԲԿ-ի բժշկի պատճառով իր ամուսինը մահացել էԻրանում առաջարկել են սառեցնել հիջաբ չկրող կանանց բանկային հաշիվները․ ԶԼՄՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպել են Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժե Փոուի հետ Չարլզ III-ի վրա կրկին ձու են նետել (տեսանյութ) 20-ամյա աղջիկը մահացել է բուռն սեքսից հետոՍտեփանավանի ՔՊ-ական համայնքապետի «կայսերական» խոստումները գրվել են սառույցինԱնհնազանդության ցույց՝ Վարուժան Ավետիսյանին բանտից հիվանդանոց տեղափոխելու պահանջով (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրիՀունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն հատկացնելըԱվտովթար՝ Երևանում. Nissan Tiida-ն բախվել է էլեկտրական վահանակին ու ծառինԱմերիկյան ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալներն Ադրբեջանում աշխատել են որպես խորհրդատուներ. The Washington Post-ի հետաքննությունըԲրիտանուհին ակնագնդերին արված դաջվածքների պատճառով գրեթե կուրացել էՉավուշօղլուն կրկին սպառնացել է Հունաստանին Արարատում, Լոռիում, Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում «Աշխարհի ամենանուրբ էակն էր այս փիսիկը». Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքըՇակիրան հանդիպում է իրենից 21 տարով փոքր սերֆինգիստի հետԳլխավոր դատախազի տեղակալը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի հարցերը Հուլուսի Աքարը կոչ է արել «փակել տարածաշրջանում առկա հակասությունների էջը» և բացել «Զանգեզուրի միջանցքը»Ժամը 18։00-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերսկսվել է Վրաստանում հայտարարել են, որ չեն կարող և չեն էլ պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինՀայտնի է, թե ինչ ծրագրեր կիրականացվեն ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո գումարով Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)Բադասյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղար Էլիոթ Քանգի հետՀիվանդանոցից փախած կալանավորը հայտնաբերվել էՇատին գյուղում բախվել են Ford Focus-ն ու Mercedes-Benz-ը․ վիրավորներից 3-ը անչափահաս են Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ահազանգում են քաղաքացիները Դուք դժբախտության մունետի՞կն եք, թե՞ ԱԺ ընդդիմությունը․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրներինԹռչունների երգը թեթևացնում է անհանգստությունն ու դեպրեսիան. Scientific ReportsՊարո՛ն Ավետիսյան, ինչքա՞ն կարելի ա, լռե՛ք, մի՛ խոսեք, մի՛ խանգարեք․ Արշակյանը նկատողություն արեցԷդ ո՞վ ա բթանում տոնածառի լույսերից․ Վահագն Ալեքսանյան Այս ամբիոնից ՅՈւՆԵՍԿՕ-ի մասին այդպիսի բաներ մի՛ ասեք, հնարավոր է՝ դիտարկեն որպես ՀՀ ԱԺ- ելույթԳիտնականները պարզել են, թե որքան կոֆեին պետք է օգտագործել առավոտյանՀունգարիան աճուրդի էր հանել Գուրգեն Մարգարյանի արյունը․ ՀՀ-ն հա՞շտ է այդ որոշման հետ․ Աննա ԳրիգորյանԲացահայտվել է Արմավիրի մարզում կատարված չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպք Եղբայրը ԱԹՍ-ով տեսել է՝ եղբոր մարմինը քթի տակ է՝ ադրբեջանցիների մոտ, չի կարողանում վերադարձնելՍննդաբանները նշել են այն համեմունքները, որոնք բարելավում են աղիների աշխատանքըՁերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե ՆիկոյանըԲուզովայի նախկին հայազգի ամուսինը՝ Դավան, հոգեբանների օգնության կարիքն ունիԱնջատվեք տոնածառից ու Եվրատեսիլից, գնացեք Արեգունի ու արագ լուծեք զոհված զինծառայողի ընտանիքի հարցըԱնկարգապահ ընդդիմադիրների վարքը վնասում է ԱԺ-ի ՕԳԳ-ին. 200 օր է` աշխատանքի չեն գալիս Աժ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց բենզինի և գազի թերլիցքավորում կատարելու տուգանքի չափը փոխելու նախագիծը ԱԺ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԴսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում 47-ամյա դսեղցին բենզասղոցով կանգուն ծառեր է հատելՀայաստանն ու Արցախը կործանումից փրկել դեռ հնարավոր է. Դե՛ռ. Արեգնազ Մանուկյան Մի խումբ կենդանասերներ ակցիա էին իրականացնում խորհրդարանի դիմացԽոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են Mercedes Sprinter-ն ու իրանական համարանիշներով Scania-նՀայտնի է` որ հիվանդությունների դեպքում չի կարելի մանդարին ուտել«Օրենքով գող» Պզոն հիվանդանոցից ազատ է արձակվել. դատարանի որոշումը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել