Ավստրիացի պրոֆեսորը կաջակցի Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ներդրմանը
Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը Հայկական արյունաբնական ասոցիացիայի և Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի հետ կազմակերպում է «Արյունաբանություն» խորագրով սատելիտային սիմպոզիում, որը նվիրված է մի շարք արյունաբանական հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բուժման հիմնահարցերին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Վիեննայի «Վիլհելմինենսպիտալ» կլինիկայի դոցենտ Ն. Ցոյերը կզննի և հայ մասնագետների հետ կքննարկի Հայաստանում առաջին փոխպատվաստման համար ցուցումներ ունեցող հիվանդների դեպքերը և նրանց բուժման համար փոխպատվաստման արդյունավետությունը: Նախատեսված է նաև կլինիկական բարդ ընթացքով դեպքերի ներկայացում և քննարկում:
Պրոֆեսոր Ցոյերը կաջակցի Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ներդրմանը: