Պիկասոյի կտավը գնել է միաժամանակ 25.000 մարդ
QoQa շվեյցարական կայքում 25.000 միմյանց անծանոթ մարդկանցից բաղկացած խումբը ձեռք է բերել Պաբլո Պիկասոյի «Հրացանակրի կիսանդրին» (1968) կտավը, որի համար յուրքանչյուր մարդ վճարել է շուրջ 50 դոլար: Այդ մասին տեղեկացնում է segodnya.ua-ը:
«Կտավը հարթակում վաճառելու նպատակը արվեստի աշխարհը ժողովրդավարացնելն էր՝ այն դարձնելով առավել հասանելի հասարակ մարդկանց համար»,- նշել է QoQa-ի տնօրեն Պասկալ Մայերը:
Այժմ յուրաքանչյուրը, ով վճարել է կտավի համար, կարող է հավակնել ունենալ 20-րդ դարի նկարչի ստեղծագործության հեղինակային իրավունքները: Ներկա պահին պարզ չէ, թե որտեղ է պահպանվելու կտավը: