Կես միլիոն վարդերից բուրգ են կառուցել (տեսանյութ)
CGTN-ը հաղորդում է, որ Էկվադորի Պեդրո Մոնքայո քաղաքում կես միլիոն վարդերից բուրգ է կառուցվել: Այսպիսով նախատեսվում է գերազանցել ծաղիկների ամենամեծ ձեւավորման համաշխարհային ռեկորդը: Ստեղծագործության մակերեսը ավելի քան 1000 մետր է, կարկասը պատրաստված է մետաղական ցանցից, որի արանքներում էլ տեղադրված են ծաղիկները: Կամավորները շուրջօրյա աշխատանք են տարել
Բուրգի համար վարդեր են մատակարարել 150 տեղական ջերմոցները, ծաղիկները դրվել են հատուկ արկղերի մեջ, իսկ դրանց թարմ մնալ օգնել է կաթիլային ջրումը: Քաղաքապետ Ֆրանկ Գուալսակին նշել է, որ մարդիկ ավելի քան 30 տարի է վարդեր են աճեցնում եւ ցանկանում են ցույց տալ, որ իրենց ծաղիկները լավագույնն են աշխարհում: Իսկ հաջողվել է դա նրանց, թե ոչ՝ հայտնի կդառնա մեկ շաբաթ անց: