Անժելինա Ջոլին և Բրեդ Փիթը բաժանումից հետո առաջին անգամ ներկայացել են միասին (լուսանկարներ)

43-ամյա Անժելինա Ջոլին և 55-ամյա Բրեդ Փիթը անցած տարվա դեկտեմբերին համատեղ համաձայնության են եկել իրենց վեց երեխաների խնամակալության հարցի շուրջ։ Օրերս պապարացիներին հաջողվել է լուսանկարել բաժանումից հետո նախկին զույգի առաջին հանդիպումը։
Այն տեղի է ունեցել Լոս Անջելեսի գրասենյակներից մեկում։ Ականատեսների խոսքերով՝ Ջոլին իրեն բավականին էմոցիոնալ է դրսևորել, իսկ Փիթը՝ հակառակը։


