Անժելինա Ջոլին՝ 10-ամյա դստեր հետ (լուսանկարներ)
43-ամյա ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։
Ավելի հաճախ դերասանուհուն կարելի է տեսնել փոքր դստեր՝ 10-ամյա Վիվիենի հետ զբոսնելիս, գնումներ կատարելիս, սրճարան այցելելիս։ Օրերս Ջոլիին նկատել են Լոս Անջելեսի խանութներից մեկում, սակայն, ինչպես նշում է spletnik.ru-ն, առանց գնումների են դուրս եկել խանութից։
Նշենք, որ դերասանուհին զբոսանքի համար ընտրել է էլեգանտ, սակայն, միևնույն ժամանակ, հարմարավետ ոճի զգեստ։