Ի՞նչ փուլում է հակակոռուպցիոն մարմնի ձևավորման գործընթացը. իրավագետ (տեսանյութ)
ԱԺ-ում շարունակվում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները:
Իրավագետ Արամ Մամիկոնյանն Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հակակոռուպցիոն մարմնի ձևավորման գործընթացը:
«ՀՀ կառավարության 2019թ-ի ծրագրի առանցքային կետերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց հակակոռուպցիոն նոր մարմնի մասին, այդ մարմնի գոյությունը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի պահանջ է, արդյո՞ք գտնվում է ձևավորման փուլում, ի՞նչ վիճակում է, արդյոք առկա՞ է հայեցակարգ` իշխանությունների բաժանման սկզբունքը հաշվի առնելով, որ իշխանության ճյուղում պետք է գործի, և մարմինը ձևավորելուց հետո պետք է ունենա անցումային արդարադատության որևէ գործիքակազմ»,-հարցրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: