Համոզվեցի, որ մենակ չեմ, գործն ընթացքի մեջ է. Արտյոմ Կարապետյան (տեսանյութ)
Դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կրկին անդրադարձել է իր հետ տեղի ունեցած միջադեպին, դրա վերաբերյալ համացանցում բարձրացած աղմուկին և ոստիկանության արձագանքին:
«Համոզվեցի, որ իմ երկրում ես մենակ չեմ: Երեկվա ուղիղ եթերից, ընդամենը, ժամեր անց ես հեռախոսազանգ ստացա ոստիկանությունից, շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Փաստորեն, այդ գործն ընթացքի մեջ է: Այս հարցն իսկականից գլոբալ հարց է, քանի որ վերջացել է վիկինգների դարաշրջանը, քանի որ մենք մարդիկ ենք, որոնք կարան իրար սիրեն, հարգեն, իրար զիջեն»:
Մանրամասն՝ տեսանյութում: