Հռոմի պապը Նոր տարվա տոնակատարության ժամանակ հարվածել է մի կնոջ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում Ամանորին հավատացյալների հետ շփման ժամանակ հարվածել է մի կնոջ ձեռքին։ Պոնտիֆիկը սովորականի պես սեղմել է ներկաների ձեռքերը եւ արդեն պատրաստվել է վերադառնալ, երբ ուխտավոր մի կին անսպասելի բռնել է նրա աջ ձեռքը եւ անկիրթ կերպով քաշել դեպի իրեն։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կինը փորձում արգելապատնեշի մյուս կողմից բռնել պոնտիֆիկի ձեռքը, երբ նա անցնում է մարդկանց մոտով։ Հռոմի պապը կտրուկ է արձագանքում կնոջ գործողություններին՝ մի քանի անգամ հարվածելով նրա ձեռքերին։
Սակայն, նշենք, որ Հռոմի պապը չորեքշաբթի օրը ներողություն է խնդրել նախօրեի իր վարքագծի համար, երբ կորցրել է համբերությունը եւ հարվածել մի ոչ չափավոր ակտիվ ուխտավոր կնոջը։
«Համբերությունը սեր է։ Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես երեկ։ Եւ այսօր ես ներողություն եմ խնդրում երեկվա վատ օրինակի համար»,- չորեքշաբթի օրը ասել է պոնտիֆիկը՝ ավանդական քարոզով դիմելով հավատացյալներին, որոնք Նոր տարվա կապակցությամբ հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում։