Քադիրովը ժամանակավորապես դադարել է կատարել Չեչնիայի նախագահի պարտականությունները
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը իր ժամանակավոր անաշխատունակության պատճառով հունվարի 13-ից երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին: Այս մասին հայտնել է Չեչնիայի կառավարության պաշտոնական կայքը:
«Չեչնիայի Հանրապետւթյան Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ իմ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում 2020-ի հունվարի 13-ից Չեչնիայի հանրապետության նախագահի պարտականությունները հանձնում եմ վարչապետ Մուսլիմ Խուչիևին»,- հաղորդվում է փաստաթղթում, որը ստորագրվել է հունվարի 13-ին: