Ես հպարտ եմ, որ հայ եմ. Աթենա Մանուկյանը Երևանում է (լուսանկար)
Փետրվարի 15-ին պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020» միջազգային հեղինակավոր երգի մրցույթում: Մեր մասնակցի անունը կհայտարարվի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչի ժամանակ:
Այս տարի մրցույթին իրենց ուժերը կփորձեն արդեն հեռուստադիտողին ծանոթ շատ արտիստներ, նրանց թվում է նաեւ հունահայ հայտնի երգչուհի Աթենա Մանուկյանը, որը բավական ճանաչված է, ինչպես Հունաստանում, այնպես էլ Եվրոպայի այլ երկրներում: 25-ամյա երգչուհին հասցրել է մասնակցել մի շարք միջազգային մրցույթների, նաեւ երգեր հեղինակել ճանաչված արտիստների համար, որոնց թվում է նաեւ «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Հելենա Պապարիզուն:
Երգչուհին Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Ազատության հրապարակից, որին կից գրել է. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»: