00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանին ժամանակակից զենք է մատակարարումՀայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ. Ադամ Շիֆ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը Իրանի դատարանը երկու բլոգերի դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ պարային հոլովակ հրապարակելու համարԻսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Ինչ իրավիճակ է հայաստանյան ճանապարհներին Արման Ծառուկյանը 100 հազար դոլար է պահանջում Իսմագուլովի հետ երկրորդ մենամարտի համար Հրաչյա Սարգսյանի մեկամյա գործունեության ընթացքում արձանագրված սկանդալներն ու «մութ կետերը»

Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար 20.000, իսկ լուսարձակները չմիացնելու համար 5000 դրամ տուգանք կսահմանվի

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հեղինակած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Նախագիծը սահմանում է՝ դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը վարորդների համար պարտադիր է ձմեռային անվադողերով և «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում երթևեկելը: 

Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար, իսկ մեքենան առանց «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում վարելու համար՝ 5000 դրամ տուգանք: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք օրենքի նախագծի հեղինակ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հետ:

- Ինչու որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, առաջարկի հիմքում փաստական ինչ տվյալներ և ուսումնասիրություններ են:

-Մեր տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության նորմերը ցածր շեմի վրա են: Տվյալները ցույց են տալիս, որ ձմեռային ամիսներին վթարների թիվը կտրուկ աճում է: Ուսումնասիրեցինք տարբեր երկրների փորձը՝ հասկանալու՝ ինչպես են ապահովում եղանակով պայմանավորված վթարների նվազագույն շեմը: Ուսումնասիրելիս հասկացանք, որ երկու կարևոր կարգավորում չունենք մեր երկրում, մեկը վերաբերում էր ձմեռային անվադողերով երթևեկելուն, մյուսը՝ լուսարձակները միացրած երթևեկելուն: Լուսարձակը միջազգային ստանդարտներով համար մեկ զգուշացնող ու անվտանգություն ապահովող նորմն է, որով  եռակի- քառակի անգամ բարելավվում է տեսանելիությունը և տարածքի, և մեքենայի՝ հետիոտնի համար: Հետիոտնը լույսից լարվում է, կենտրոնանում: ԵԱՏՄ երկրների, եվրոպական երկրների մեծ մասը օգտագործում են լուսային լապտերները որպես պարտադիր սկզբունք: Ավտոմեքենա արտադրող ընկերությունները նույնպես գնացել են անվտանգությանը հետևելու սկզբունքով, արտադրվող մեքենաների լուսարձակները միանում են, երբ մեքենան գործի ես գցում, այսինքն լուսարձակ միացնելու խնդիրը մարդու վրա չի դրված, այն միանում է ավտոմատ:

- Օրենքի նախագծով ինչ է սահմանվում հայ վարորդի համար: 

-Տեսեք՝ երկրներ կան, որոնք օրենքով կարգավորում են՝ մեքենայի լուսարձակները պետք է միացված լինեն միշտ, երբ մեքենան ընթացքի մեջ է, մենք այս նախագծով առաջարկում ենք գոնե չորս ամիս, եղանակով պայմանավորված, պարտադիր դարձնել լուսարձակները միացնելը, և այդ ամիսներին ձմեռային անվադողերով երթևեկելը: Ժամկետում  տեսանելիության և ճանապարհային խնդիրներ առաջացնող ամիսներն են՝ Դեկտեմբերի 1-ից- Մարտի 31-ը: Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք, և մեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանության տարածք: Նույնը լուսային լապտերների մասով, տվյալ ամիսներին երթևեկելիս պարտադիր նորմ է դառնալու լուսային լապտերները միացնելը, այս օրենքի խախտման դեպքում նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամ: Լուսարձակների ու անվադողերի այս հարցը օրենքով կարգավորված չէ մեզ մոտ, ամեն տարի կառավարութունն ու ՏԻՄ-երը հորդորում են մեքենան վարել ձմեռային անվադողերով և լուսարձակները միացրած, բայց քանի որ չկա օրենք, չի էլ վերահսկվում: Եթե այս նախագծի արդյունքը նկատելիորեն արդյունավետ լինի, ես նորից հանդես եմ գալու ժամկետները երկարաձգելու նախաձեռնությամբ: 

-Կառավարության կողմից առաջարկ եղավ տարանջատել տուգանքի չափը և ավելի բարձր տուգանք սահմանել հանրային երթուղիների և տաքսիների համար: Դուք դեմ էիք, կարծես թե, այնուամենայնիվ, նախագծի մեջ այս մասով փոփոխություն նախատեսո՞ւմ եք:

-Ես այդ հին բաժանարար սկզբունքին ամբողջությամբ դեմ եմ: Ոլորտը մի քանի մասի բաժանելով արդյունք չենք ստանա, որովհետև պետավտոտեսուչը այդ պահին չի կարողանա հիմնավորել մեքենան տաքսի է, թե՝ ոչ, այդ պահին իր ընտանիքին է տեղափոխում, թե օրինակ՝ ծառայություն է մատուցում: Այսօր «Յանդեքս», «ՋիՋի» և այլ ծառայություններ կան, որոնց մեքենաներն արտաքին տեսքից տաքսի չեն հիշեցնում ամենևին: 200.000 տաքսու ծառայություն մատուցողներից 5 տոկոսն են գրանցված, ինչու այդ 5 տոկոսը տուժի, մյուսները, նույն գործն անելով, արտոնյալ կարգավիճակ ստանան: Կառավարությունն առաջարկում է հանրային երթուղիներն ու տաքսիները տուգանել 25.000 դրամ, իսկ ոչ հանրային ծառայություն մատուցող վարորդներին՝ 15000 դրամ: Դեմ եմ այս սկզբունքին, և փոփոխություն այս մասով չի լինի նախագծում, 20.000 կմնա ընդհանուր շեմ:

- Անվադողերի ո՞ր տեսակն եք նախատեսում պարտադիր դարձնել այդ ամիսներին:

-Անվադողերը տարբերակելու միջազգային կարգ կա, աշխարհում 5 տեսակի անվադողեր են հայտնի՝  ձմեռ, մայրուղի, արագընթաց, ունիվերսալ, ունիվերսալ արագընթաց: Այս 5 նորմից ես կողմ եմ «ձմեռ» տարբերակին, որի վրա փաթիլի նշան կա, կարծում եմ՝ սա ամենաապահովն է, նախագծում էլ հենց այդ տեսակն եմ նշել: 

-«Իմ քայլը» պատգամավոր Արեն Մկրտչյանը պնդեց, որ այս նախագիծը սոցիալական բեռ է դառնում քաղաքացիների համար, ի՞նչ կարծիքի եք այս մասին:

-Այդ բեռը անվտանգ երթևեկություն ունենալու համար ոչինչ է, նժարին մարդկային կյանքն է դրված: Ես վստահ եմ՝ քաղաքացիների մեծ մասը դրական է արձագանքելու: Մեկ տարի հետո մենք կտեսնենք նախագծի արդյունավետությունն ու վթարների թվի նվազումը:

-Նախագիծը հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց, փոփոխություններից ու լրացումներից հետո, հավանաբար կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, իսկ օրենքն ընդունելու դեպքում, այն ե՞րբ կմտնի ուժի մեջ:

-Նախագիծը քննարկման փուլում է, այո, վիճակագրություններ ու տվյալներ կան, որոնցով պետք է լրացնել ու հագեցնել այն, որից հետո, ես էլ եմ վստահ՝ կընդունվի երկրորդ ընթերցմամբ: ԱԺ լիագումար նիստում ընդունվելուց հետո՝ օրենքն ուժի մեջ կմտնի և կկիրառվի այս տարի Դեկտեմբերի 1-ից:

Աիդա Կիրակոսյան 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
31 Հուն
Վիրավորված կինը որոշել է վրեժ լուծել իր սիրեցյալից և սխալմամբ այրել է ուրիշի տունըԲլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանին ժամանակակից զենք է մատակարարումՀայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ. Ադամ Շիֆ Մերիլին Մենսոնին դատի են տվել՝ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար․ Rolling StoneԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը «Քո և՛ ծնունդը տեսա, և՛ մահը». հոր նամակը՝ զոհված որդուն 32-ամյա Ռիտա Օրան բեմ է բարձրացել «մերկ» զգեստովԼիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը Իրանի դատարանը երկու բլոգերի դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ պարային հոլովակ հրապարակելու համարԻսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Ինչ իրավիճակ է հայաստանյան ճանապարհներին 14-ամյա աղջիկն օգտագործել է իր սիրելի դեզոդորանտը և մահացելԱրման Ծառուկյանը 100 հազար դոլար է պահանջում Իսմագուլովի հետ երկրորդ մենամարտի համար Հրաչյա Սարգսյանի մեկամյա գործունեության ընթացքում արձանագրված սկանդալներն ու «մութ կետերը»«Ուկրաինայի դեմ ագրեսիային աջակցելու հետևանքները շատ ավելի մեծ կլինեն»․ Կիևը՝ ԹեհրանինԴերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը ակնարկել է «Թագուհու քայլը» ֆիլմի շարունակության մասինԱդրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը Անետա Բաբայանն ազատվել է պաշտոնից Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը Տղամարդը կոկորդիլոսի ձվեր հավաքելիս հայտնվել է կոկորդիլոսի երախումՄհեր Բաղդասարյանն առաջին անգամ խոսել է իր և Անի Երանյանի հարաբերությունների մասին«Ադրբեջանը կարող է մեկ դար Եվրոպային էներգիայով ապահովել»․ Ալիև Ինչ ունեցվածք են հայտարարագրել էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարներըՆախկին բանտարկյալը հեռացել է քրեական աշխարհից՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվելու համարԻսրայելի վարչապետը Բլինքենի հետ քննարկել է Իրանի դեմ դաշինքի ամրապնդման հարցըՄոսկվայում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վրա (տեսանյութ)Ռուսաստանին 2014 թվականից հրահրել են Ուկրաինայում հակամարտություն սկսել․ Խորվաթիայի նախագահՔՊ-ում դռնփակ նիստ է. ինչ հարցեր են օրակարգում. ԶԼՄ-ներ Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը«Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»․ ՓաշազադեՆախագահի հրամանագրով 10 նոր դատավորներ են նշանակվել Սոցիոլոգները հաշվարկել են, թե քանի մարդ զուգընկեր գտնելու հետ կապված խնդիր ունիՏղամարդն ընկերուհու աբորտից հետո հրդեհել է ընտանիքի պլանավորման կլինիկանԲրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Արցախում բլոկադայից տուժածներին Վեճ ու ծեծկռտուք գիշերային ակումբում. ոստիկանները բերման են ենթարկել 4 բալահովիտցու և մեկ երեւանցի կնոջ Պակիստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-իԱրգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ ՀՀ ԱԽ քարտուղարն ու Նիդերլանդների վարչապետի խորհրդականը հեռախոսազրույց են ունեցել Բռնաբարության մեջ մեղադրվող Դանի Ալվեսի կինը ջնջել է ամուսնու հետ բոլոր լուսանկարներըԲժիշկը նշել է երիտասարդ տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազման պատճառները Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահԱյս պահին որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել․ Թովմասյան Իրանը Սպահանի վրա հարձակման պոտենցիալ մեղավոր է համարում Ուկրաինային․ AmwajՀայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան․ «Ազատություն» «Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»․ Իրանի խորհրդարանի խոսնակը՝ ԲաքվինԱդրբեջանի և Հունգարիայի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է ստորագրվել Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներինՌուսաստանի և ԱՊՀ այլ երկրների միջև սեպ խրելու Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆՋենիֆեր Լոպեսը Քիմ Քարդաշյանի հետ լուսանկարներ է հրապարակել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել