«Դա քաղաքավարի հարց չէ». Նոր Զելանդիայի վարչապետը դիտողություն է արել հեռուստահաղորդավարին (տեսանյութ)
Նոր Զելանդիայի վարչապետ Ժակինդա Արդերնն ուղիղ եթերում դիտողություն է արել հեռուստահաղորդավարին իր արտաքին փոփոխության հետ կապված ոչ պատշաճ հարցի համար։ Նոր Զելանդիայի վարչապետը «The AM Show»-ի ժամանակ, պատասխանելով հաղորդավար Ռայան Բրիջի հարցին, թե արդյոք ներկում է իր ճերմակող մազերը, ասել է, որ դա քաղաքավարի հարց չէ։ «Ես ներկում եմ իմ մազերը և լիովին ընդունում եմ դա», - ժպտալով հավելել է վարչապետը: