Անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
Օգոստոսի 27-ին ընդհանուր առմամբ կդիտվի առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամի 10-15մ/վ, միայն արևելյան շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկանում ենք «Հայպետհիդրոմետ»-ի պաշտոնական կայքից:
Այսօր ցերեկը սպասվում է +35+37 աստիճան, իսկ երեկոյան +27+29:
Ցերեկային ժամերին' 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: Օդի ձերմաստիճանը շուտով կսկսի նվազել: