Ծիրանի հերթ` ՌԴ-ում. հայերը համախմբված օգնում են առևտրականներին (տեսանյութ)
Այսօր առավոտից Ռուսաստանում գտնվող «Ֆուդ Սիթի» գյուղմթերքների շուկայի տնօրինությունը արգելել է հայկական համարանիշներով ֆուռերին մուտք գործել տարածք: Հայկական տաղավարներին զգուշացվել է հանել «Հայաստան», «Հայկական», «Երևան», «Իջևան» և այլ բառեր ապրանքների և արկղերի վրայից: Վաճառականները կանգնել են ֆուռերով ծիրանները իրացնելու խնդրի առաջ: Այս հանագամանքը բացատրել են միջազգային խնդիրներից խուսափելու քայլ:
«Ասացին՝ ինչ-որ բանով փակեք բոլոր հայկական անունները, որ թողենք ծախեք: Մարդիկ ստիպված հայկական համարանիշերի փոխարեն ռուսականն են ամրացրել, որ իրեց նեղություն չտան, կարողանան ապրանքը վաճառել: Մեզ ֆիզիկական ճնշան չեն ենթարկել, բայց, երբ ասում են Հայաստան բառը փակեք ֆիզիկականից ավել հոգեպես ես ճնշվում»,- պատմում է Ռուսաստանում գտնվում հայերից մեկը՝ նշելով, որ դա նշանակում է Ռուսաստանին իշխում է Ադրբեջանը:
Չնայած ստեղծված իրավիճակին՝ ռուսաստանաբնակ բազմաթիվ հայերից անգամ հերթեր են գոյացել «Ֆուդ Սիթի»-ի տարածքում, որոնք այնտեղ են՝ գնելու հայրենիքից տարված ծիրանը և օգտակար լինելու իրենց հայրենակիցներին:
Նշենք, որ «Ֆուդ Սիթի»-ին մասնավոր կառույց է, որի սեփականատերերից 2-ը Ադրբեջանի հրեաներ են: