Ասել են՝ հա՞յ եք ու հարձակվել. Մոսկվայում ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված հայերի կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)
Քիչ առաջ տարածված տեղեկությունը, թե Մոսկվայի Շերբինկայի շրջանում ադրբեջանցիները 40 հոգանոց խմբով հարձակվել են հայերի վրա և կրակ բացել, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցները հայերի ուղղությամբ արձակվել են տրավմատիկ ատրճանակից. «Ադրբեջանցիների գործողությունների արդյունքում երեք հայ հրազենային վիրավորում է ստացել, վնասվածքները թեթև են, նրանց կյանքին վտանգ չի սպառվում: Վիրավոր հայերը հիվանդանոց և ոստիկանություն չեն դիմել»,- նշեց նա:
Մեզ հետ զրույցում «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական Հ/Կ մոսկովյան քաղաքային բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանն էլ պատմեց, որ հայերը դուրս են եկել խանութից, որից հետո մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել ու կրակ են արձակել. «Ասել են՝ հա՞յ եք ու հարձակվել են: Մեր հայրենակիցները հինգն են եղել, որոնցից երեքն են վնասվածքներ ստացել»,- ասաց ՇահենՊետրոսյանը:
Նշենք, որ Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի վրա իրականացվող հարձակումները շարունակվել են ողջ գիշեր:
Սոնա Հարությունյան