Վերջին 1 օրում COVID-19-ից 10 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 41 տարեկան է
Հուլիսի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որից 28997-ը՝ առողջացած, 738-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում:
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 354 նոր դեպք և 631 առողջացած։
Վերջին 1 օրում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է: