«Ես Խոսեն չեմ, ես Ժոզեն եմ». Մոուրինյոն խոստովանել է, որ տանել չի կարողանում, երբ աղավաղում են իր անունը․ ESPN

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչպես է պետք է իր անունը արտասանել։ Պորտուգալացի փորձագետի խոսքով՝ նա ամենից շատ ատում է, երբ ինչ-որ մեկը սխալվում է իր անվան արտասանության մեջ: «Ես ատում եմ, երբ անունս սխալ են հայտարարում: Բոլորը սխալ են ասում իմ անունը: Բոլորը ինձ անվանում են Խոսե: Ես Խոսեն չեմ, ես Ժոզեն եմ», - ասել է պորտուգալացի մարզիչը: 2019-ին Ժոզե Մոուրինյոն ստանձնեց անգլիական «Տոտենհեմի» մարզչի պաշտոնը: Պորտուգալացին այնպիսի թիմերի հետ է աշխատել, ինչպիսիք են «Չելսին», «Ինտերը», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: