«Նոան» արտագնա խաղում կմրցի ղազախական «Կայրաթի» հետ
Կայացավ ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» արտագնա խաղում կմրցի ղազախական «Կայրաթի» հետ:
Հայաստանի Բարձրագույն խմբի բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Երևանում կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Ռենովա» ակումբին:
Գյումրիի «Շիրակը» արտագնա խաղում ուժերը կչափի ռումինական «Ստյաուայի» հետ:
Հանդիպումները կկայանան օգոստոսի 27-ին: