Աշխարհում մարդկանց կողմից երբևէ ստեղծված ամենաշքեղ կառույցները (լուսանկարներ)

Մեր նախնիները թողել են մեզ այնպիսի զարմանահրաշ կառույցներ, որոնք դեռևս զարմացնում են մեզ իրենց վեհությամբ: Դրանցից առավել հետաքրքրական են հետևյալ շինությունները․
1. Պետրայի հնագույն քաղաքը Հորդանանում։ Այն տեղակայված է ավազոտ լեռների մեջ, և դրան հասնելու միայն մեկ ճանապարհ կա՝ նեղ կիրճը:
2. Գիզայի բուրգերը Եգիպտոսում։ Սա հնագույն ամենամեծ հուշարձանն է, որի ստեղծման եղանակը դեռ վիճելի է ժամանակակից պատմիչների շրջանում: Բուրգերը պարունակում են բազմաթիվ գաղտնիքներ և մարդկային ճակատագրեր:
3. Մաչու Պիկչուն Պերուում։ Կորսված քաղաքը գտնվում է ամպերի մեջ՝ երկնքից 2,450 մ ներքև, որը ժամանակին սուրբ ապաստան է եղել մեծ տիրակալների համար և այսօր այն երկրի վրա ամենաառեղծվածային վայրերից մեկն է:
4. Թաջ Մահալը` Հնդկաստանում։ Այս տաճարը սպիտակ մարգարիտ է ոչ միայն Հարավային Ասիայի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս հուշարձանը ստեղծվել է իբրև մեծ սիրո նշան, և մինչ այժմ նրա շքեղությունն գրավում է բոլոր դիտորդներին։
5. Անկոր֊Վատը Կամբոջայում։ Այս ստեղծագործությունը գրեթե 900 տարեկան է, բայց այն շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ կրոնական շենքը:




