Ես Վլադիմիր Գասպարյանին շատ նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան

Ես մարդկայնորեն լավ եմ վերաբերվում Վլադիմիր Գասպարյանին, բայց իր գործունեության հետ կապված՝ ոչ։
Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ ու կարող եմ ասել՝ քաղաքական և իրավական հարթակից դուրս նրան շատ նորմալ եմ վերաբերվում և համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողի հետ միջադեպի ժամանակ չափն անցել է և պետք է մնար օրենքի շրջանակներում։ Ինչ վերաբերում է նրա հայտարարություններին, ես կարծում եմ, որ դա ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը չստացվեց, քանի որ բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին իր անցած մեծ ուղու շնորհիվ»,-նշել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վլադիմիր Գասպարյանի ասածների հետ համաձայն չէ, և հավալեց, որ նրանց մոտ տպավորություն է, որ ՀՀ քաղաքացիները շատ շուտ մոռանում են և մոռանալու են այն ամենն, ինչ եղել է․ «Ես շատ կուզենայի, որ ձեզանից մեկը նրանից հարցազրույց վերցներ ու հարցներ իր աշխատակից Արշակի մասին կամ այն քաղաքական գործերի, որ այդ տարիներին եղել են»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
«Ինքը հաճախ վերև նայելով, Աստծու մասին խոսելիս պետք է հասկանա, որ պատասխան է տալու և ոչ միայն իշխանությունների առջև»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։