Աշխարհում ամենամեծ լճերը (լուսանկարներ)

Երկրագնդի վրա գոյություն ունեն անասելի մեծ մակերեսով լճեր։ Դրանցից ամենամեծը՝ Կասպիցը, որը թեև լիճ է, բայց մեծության պատճառով «ծով» է կոչվում, ունի 52 միլիոն ֆուտբոլային դաշտի չափ մակերես: Եվ սա մեր մոլորակի117 միլիոն լճերից ընդամենը մեկն է։ Նրանց թիվը և բազմազանությունը պարզապես զարմանալի է, և նրանցից յուրաքանչյուրի մասին կարելի է շատ երկար խոսել։ Բայց այս անգամ մեր ֆոտոշարքը վերաբերում է դրանցից ամենախոշորներին։ Ինչպես արդեն ասացինք, աշխարհում ամենամեծ լիճը Կասպիցն է՝ Կասպից ծովը։ Նրան իրենց մեծությամբ հաջորդում են Վիկտորիան, Գորոնը, Միչիգանը, Տանգանիկան, Բայկալը, Նյասան։






