ԼՀԿ-ն արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց: ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իրենք անիմաստ են համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգումը:
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: Այն, որ Հայաստանի անունի առջև միջազգային ասպարեզում գրված է արտակարգ դրություն, դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում այլ երկրներ մեկնել ցանկացող մեր քաղաքացիների և Հայաստան գալ ցանկացող մարդկանց համար»,- ասաց Մարուքյանը` նշելով, որ հնարավոր է արտակարգ դրություն սահմանելու փոխարեն այդ խնդիրը լուծել Արտակարգ իրավիճակի մասին օրենքներում որոշակի փոփոխություններով:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու ԼՀԿ-ի առաջարկին:
Հիշեցնենք, որ Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: