Քայլի Ջեններն ավելորդ քաշի համար արժանացել է քննադատությունների
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` գործարար Քայլի Ջենները, ում վերջերս են զրկել աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու տիտղոսից, գայթակղիչ հոլովակ է հրապարակել իր միկրոբլոգում:
Կադրերում 23-ամյա աստղը ներկայացել է կուրծքն ընդգծող վառ կարմիր լողազգեստով:
Ջենների երկրպագուներին դուր չի եկել նրա մարմինը: Հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ նա բավականին գիրացել է: Որոշները նույնիսկ վիրավորել են երիտասարդ գործարարին` համեմատելով նրան խոզի հետ:
«Իսկ հիմա ցույց տվեք պապարացիների` նրա փքված դեմքով լուսանկարները: Նա և նրա քույրը` Քլոեն, ֆոտոշոփի թագուհիներն են», «Նա այնքան երիտասարդ է և արդեն ավելորդ քաշով» ,- գրել են համացանցի օգտատերերը: