Երգչուհի Յուլյա Չիչերինան Արցախում գնդակոծման տակ է հայտնվել
Երգչուհի Յուլյա Չիչերինան, ով գտնվում էր Արցախում, ադրբեջանական անօդաչու սարքերի գնդակոծման տակ է ընկել։ Նրա հեռախոսն անհասանելի է։ Այս մասին ТАСС-ին հայտնել է երգչուհու հարազատներից մեկը։
«Այո, նա գնդակոծման տակ է հայտնվել, մանրամասներ դեռ չգիտենք, բայց բոլորս այդ լուրից շոկի մեջ ենք հայտնվել։ Նա հեռախոսն անջատված է»,-ասել է երգչուհու հարազատը։
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ը հայտնել էին, որ Չիչերինան և նրա ամուսինը կրակի տակ են ընկել Ստեփանակերտ տանող ճանապարհին, նրանց հաջողվել է թաքնվել քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող ապաստարանում:
Նշենք, որ երգչուհին զբաղվում է հումանիտար գործունեությամբ։