Ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ են տեղափոխվում Արցախ․ Նարիշկին
Մերձավոր Արեւելքի ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ՌՏ-ն:
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, մեկնաբանելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, համոզմունք հայտնեց, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Նա նշել է, որ Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ։
Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ հակամարտության գոտի են ձգվում մերձավորարևելյան միջազգային ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ, մասնավորապես՝ «Ջահբաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ ալ-Համզայից», «Սուլթան Մուրադից», ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներից։
«Ռուսաստանի համար՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է»,-ընդգծել է Նարիշկինը։