00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հրապարակ». Սասուն Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել«Հրապարակ». Գագիկ Խաչատրյանն էլ կներգրավվի գործընթացինՍուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի․ Արցախի ՄԻՊՈրոշ դատապարտյալներ կմեկնեն ռազմաճակատ Մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան«Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է». ԱՄՆՍտեփանակերտում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը. լսվում են պայթյուններՄասիսում փլուզվել է մեկհարկանի շինության տանիքը․ կան տուժածներ․ ԱԻՆ Արցախում հերոսաբար զոհվել է Հանրայինի աշխատակից Արտյոմ Քոլանջյանը

ԵԱՀԿ-ում կա պետություն, որն ահաբեկիչներին օգտագործում է իր հրահրած պատերազմում. Պապիկյան

Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրել է հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։

Դեսպան  Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է հետևյալ խնդիրներին․

1․ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից երեք շաբաթ անց արդեն կարող ենք փաստել, որ ծրագրավորված բլիցկրիգը տապալվեց, ինչպես նաև կարող ենք պնդել, որ Ադրբեջանը երբեք նման լայնածավալ պատերազմական գործողություններ չէր սկսի, առանց Թուրքիայի լիակատար ռազմական, քաղաքական և Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների աջակցության։

2․ Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 11-ժամյա հանդիպման արդյունքներով ընդունված հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը շատ թույլ լավատեսություն առաջացրեց հայկական հասարակությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի իսկ կողմից ընդունված փաստաթղթերի և համաձայնությունների չհարգելու նախկին դեպքերը։

3․ Հայտարարված հումանիտար հրադադարից անմիջապես հետո ադրբեջանական հարձակողական գործողությունների ինտենսիվությունը էլ ավելի աճեց։ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգնությամբ, հոկտեմբերի 13-ին միայն իրականացրել են 36 մարտական թռիչք։

4․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները՝ կիրառելով նաև ռազմական ինքնաթիռներ և հարձակողական ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի հարձակումների ինտենսիվությունը և բացառապես հարձակողական բնույթի սպառազինությունների կիրառումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը վկայում են, որ այդ երկրի իշխանությունների նպատակն է պատճառել հնարավորինս մեծ վնաս՝ ինչպես քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, այնպես էլ ենթակառուցվածքի առումով։

Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ներկայացրել է Արցախի բնակչության շրջանում կորուստները և գույքի, ենթակառուցվածքների մասով գրանցված վնասները։ Նա նաև տեղեկացրել է, որ հազարավոր կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր ապրում են մշտական կյանքի սպառնալիքի և հոգեբանական տեռորի պայմաններում։

5․ Դեսպան Պապիկյանը նաև տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից թիրախավորելու մասին՝ նշելով, որ Հայաստանի զինված ուժերը, հետևելով Ադրբեջանի տրամաբանությանը, այսուհետ կարող են թիրախավորել Ադրբեջանի տարածքում ցանկացած զինվորական օբյեկտ։

Քաղաքական և դիվանագիտական բնույթի զարգացումներ․

1․ Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ հայտարարություն են արել՝ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մակարդակով՝ կոչ անելով հարգել հրադադարը և աշխատել հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների հաստատման ուղղությամբ։ Միջազգային հանրությունը շարունակում է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ իր կոչերը։

Հայաստանը մշտապես շեշտել է, որ իմաստալի երկխոսություն և բանակցային գործընթաց ունենալու համար նախ և առաջ պետք է նման գործընթացի շրջանակներում մեկ ընդ միշտ բացառել ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, և այսօր Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները։

Թուրքիայի ներգրավվածություն.

1․ Հանգամանալից ներկայացրեց թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Ադրբեջանի՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հարձակումների օդային ապահովման, ինչպես նաև օդային հարձակումների վերահսկման և կառավարման իրականացման մասին վկայող փաստերը։

2․ Թուրքիայի կողմից Ադրբեջանի աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիայի աջակցությունը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները՝ Արցախի ժողովրդին բնաջնջելուն ուղղված քաղաքականության մասին։

3․ Ռազմական աջակցությունից զատ, Թուրքիան շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Բաքվի որոշումների կայացման գործընթացում։ Որպես օրինակ բերվեց այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայից վերադառնալուն պես հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որից հետո, և չնայած Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, հայտարարել է, որ հումանիտար հրադադար հաստատելու պայմաններ ներկայումս առկա չեն։

4․ Թուրքիայի ղեկավարությունը, հակառակ Մոսկվայի հայտարարության, հրահրում է Ադրբեջանին՝ շարունակել ռազմական ագրեսիան։ Հետևաբար, Թուրքիան այսօր դարձել է ռազմական գործողությունները դադարեցնելու համար հիմնական խոչընդոտը։

5․ Թուրքիայի ներգրավվածությունը կասկածներ չի հարուցել նաև ՄԻԵԴ-ի մոտ, որը հոկտեմբերի 14-ին վերահաստատեց հոկտեմբերի 6-ին Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումը։

Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների մասնակցությունը ռազմական գործողություններին.

1․ Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցությունը նոր զարգացում է ԼՂ հակամարտության համատեքստում։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով մինչև 4000 ահաբեկչական մարտիկներ են պատերազմում Ադրբեջանի կողմից։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է դրանցից 107-ի զոհվելու փաստը։

2․ Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հերքումներին՝ Թուրքիայի կողմից զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան հաստատվել է ինչպես հետախուզական, այնպես էլ լրատվական բազմաթիվ հետաքննությունների արդյունքներով։

3․ Սա չափազանց վտանգավոր զարգացում է․ այսօր ԵԱՀԿ-ում ունենք մասնակից պետություն, որն օգտագործում է զինյալ ահաբեկիչներին իր կողմից հրահրվող պատերազմներում: Ավելին, Թուրքիան իր հավաքագրման սխեմայի միջոցով ֆինանսավորում է ահաբեկիչներին և նպաստում է ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչական մարտիկների տարածմանն աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Հավատարմության զգացողության շնորհիվ այս խմբերը դառնում են Թուրքիայի վստահված բանակը, որը կարող է տեղակայվի աշխարհի տարբեր մասերում, որտեղ զինված ուժերի ներգրավվումը նպատակահարմար չէ: Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. հարցն այն է, թե ո՞րն է լինելու հաջորդ տարածաշրջանը։

4․ Այսօր Արցախի և Հայաստանի ժողովուրդը մարտնչում է միջազգային ահաբեկչության դեմ, կռիվ է տալիս այն պետությունների դեմ, որոնք չեն խորշում ահաբեկիչներին և ջիհադիստներին օգտագործելուց։ Թուրքիայի նման գործելաոճը կանգնացնելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ և հասցեական դատապարտի այդ վարքագիծը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նման քաղաքականությունից հրաժարվելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի թիրախավորված միջոցառումներ իրականացնի։ 

Եզրակացնելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի այս վերջին ագրեսիան կասկածից վեր է դարձնում, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
30 Հոկ
«Հրապարակ». Սասուն Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել«Հրապարակ». Գագիկ Խաչատրյանն էլ կներգրավվի գործընթացինԴիժոնում ոստիկանությունը ցրել է կատաղած թուրքերի ամբոխին (տեսանյութ) Հրդեհ` Ստեփանավան քաղաքում. կա տուժած, որի վիճակը ծանր է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարարի հետՊԲ-ն` Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսվող պայթյունների ձայների մասինՄիշա Մելքումյանի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը․ ՀՀ ՄԻՊ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ ՕԲրայենի հետ Օպերային թատրոնի բեմը վերածվել է քողարկող ցանցեր պատրաստելու հարթակի. ԿԳՄՍ նախարար ԱԻՊԾ մեկ աշխատակից զոհվել է, ևս 5 աշխատակիցներ վիարվորվել. նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով «Այս կինը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկել իր երկու ընկերներին»Շուշին թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում. ՊողոսյանԱդրբեջանը և Հայաստանը պետք է կատարեն հրադադարի իրենց պարտավորությունները. Ռոբերտ ՕբրայենԱրցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Բարդայի ուղղությամբ կասետային ռումբ կիրառելու մասին հրապարակումները Ստեփանակերտի երեկվա խոցումները՝ Associated Press-ի ֆոտոշարքում Բասկերի երկրի Գերնիկա-Լումո քաղաքը հայտարարություն է ընդունել ԼՂ-ի գործողությունների վերաբերյալ Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի․ Արցախի ՄԻՊԱրցախում զոհվել է Բարեշնորհ Ռուստամ սարկավագը Մարտական գործողությունների ինտերակտիվ քարտեզ (տեսանյութ)Որոշ դատապարտյալներ կմեկնեն ռազմաճակատ Այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում. Աննա ՆաղդալյանԵրևանում 8–րդ երեխային լույս աշխարհ բերած մարտակերտցի կինը դուրս գրվեց հիվանդանոցից (տեսանյութ)Թել Ավիվում հայերն ակցիա են անցկացնում՝ բողոք արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ (տեսանյութ) Կորոնավիրուսից մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը Ժնևում հոկտեմբերի 30-ին կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Այս րոպեներին տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Իրանի փոխարտգործնախարարի հետՄարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները. ՀովհաննիսյանՄեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել. Արծրուն ՀովհաննիսյանԱրծրուն Հովհաննիսյանի ասուլիսը` ուղիղԶոհվել է Բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանը Աշխարհի 3 երկրներում ՄԱԿ-ի ներկայացուցչությունների դիմաց հայերը բողոքի ցույց են անում. Նյու Յորք` ուղիղՆախագահն ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումների մասին օրենքը Միհրան Հարությունյանը տեսաուղերձ է հղել Ստեփանակերտից Լարված իրավիճակ Բավրայի անցակետում. Թուրքիայից հայրենիք վերադարձող ընտանիքներից պահանջում են մաքսազերծել իրենց հագուստը ԵԽ կուսակցությունները կոչ են արել վերահսկել ԼՂ-ում հրադադարի պահպանումը «Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է». ԱՄՆՍտեփանակերտում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը. լսվում են պայթյուններՄասիսում փլուզվել է մեկհարկանի շինության տանիքը․ կան տուժածներ․ ԱԻՆ Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց. «Պետք է դիմադրենք և հաղթենք». Արամ ԱՄիքայել Համբարձումյանն ու ԱԱԾ այլ պաշտոնյաներ այցելել են վիրավոր զինծառայողներին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին Անասելի մեծ ցավով հայտնում ենք մեր շատ սիրելի եղբայր Արտակ Մարտիրոսյանի հերոսաբար զոհվելու լուրը․ ՀՄԸՄ Սիրիայում խոցված թուրքական ԱԹՍ-ի լուսանկարը ներկայացվում է՝ իբրև հայկական ինքնաթիռ. infocheck.am Ադրբեջանական ԶՈՒ անմարդկային վերաբերմունքի մեթոդները ակնհայտորեն նման են ահաբեկչական խմբավորումների մեթոդներին․ ՀՀ ՄԻՊ Մակրոնը Ֆրանսիայում զինված հարձակումներից հետո հայտարարություն է տարածելԱԱԾ-ն հերքում է Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ հակառակորդի կողմից տարածված տեղեկությունըԹուրքերը եկեղեցում քրիստոնյա հավատացյալներին սպանելու հինավուրց ավանդույթ ունեն․ Արման ՎարդանյանԱրցախում հերոսաբար զոհվել է Հանրայինի աշխատակից Արտյոմ ՔոլանջյանըԷրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել