ԱՄՆ Նևադա նահանգում ընտրարշավի շրջանակներում անցկացված հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփը խոսել է հայերի հայրենասիրության և ոգու մասին: «Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը։ Նրանք նաև հիանալի գործարարներ են։ Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով: Հայերը հզոր ոգի ունեն։ Ես նախանձում եմ նրանց ոգուն»,-ասել է Թրամփը՝ հավելով, որ «ինչ-որ ուղղություններով» աշխատանքներ են տարվում՝ չմանրամասնելով՝ ինչի մասին է խոսքը։
Հայերը լավ մարդիկ են, նրանք հզոր ոգի ունեն․ Դոնալդ Թրամփ (տեսանյութ)