00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ֆրանսիայի Սենատում ընդունվեց Արցախի անկախության ճանաչման բանաձեւը Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են սահմանների անվտանգության հարցը Մենք պետք է ճանաչենք Ղարաբաղը. փոքր երկիր, որն ունի մեծ մշակութային ու կրոնական արժեք. Վալերի ԲուայեՌԴ-ի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Փաշինյանի հրաժարականը Հպարտ քաղաքացիները՝ կրկին խաբված. 170 միլիոն դոլարի ոդիսականըՄեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Կյանքից հեռացել է Դիեգո ՄարադոնանԱրշավ եկեղեցու դեմ. ովքե՞ր և ի՞նչ նպատակով են խարխլում պետության հոգևոր հիմքերըՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետԿաննի եւ Տալլինի փառատոնները դատապարտել են Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն միտված Ադրբեջանի կոչերը

Ֆրանսիացի պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ: Շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: 

Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում», «Հանրապետականներ», «Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» և «Ժողովրդական շարժման միություն» գործող  եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներին ՀՀ Ազգային ժողովում, շնորհակալություն է հայտնել նրանց այս դժվար պահին հայերի կողքին լինելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակության ու համամարդկային արժեքները պաշտպանելու համար:

Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նրանց ինքնությամբ:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաեւ խաղաղ բնակչությանը՝ կիրառելով  արգելված զինատեսակներ, ինչպես նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորել է վայրագություններ ու անմարդկային վերաբերմունք:

«Մենք տարածքի համար չենք պայքարում, այլ մեր լինելիության, ինչի դեմ էլ դուրս են եկել Ադրբեջանը, նրա ռազմական ու քաղաքական աջակից Թուրքիան, որը տարածաշրջան է բերել վարձկաններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից: Այսօր, ավելի քան երբեւէ, Արցախի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ եւ հստակ քայլերը: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը՝ Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով: Ադրբեջանը, չցանկանալով այս հարցը քննարկել, տապալել է բանակցությունները՝ մեզ ներքաշելով պատերազմի մեջ: Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի պարզապես կոչերով. դրանք անզոր են կանգնեցնել այն բարբարոսությունները, որն անում է մեր հակառակորդը: Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը հանուն հայության փրկության: Մենք չենք կարող թույլ տալ, որ 1915 թվականը նորից կրկնվի»,- եզրափակել է խորհրդարանի փոխնախագահը:

Պատվիրակության անդամ Գիյոմ Կասբարյանը, որն «Առաջ, Հանրապետություն» խմբակցությունից է, նշել է, որ այս աննախադեպ կազմով պատվիրակության այցը պայմանավորված է հայ-ֆրանսիական եզակի խոր կապերով ևհայ ժողովրդին աջակցություն հայտնելու աներկբա ցանկությամբ: Ֆրանսահայ պատգամավորը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, ինչպես նաեւ պարզորոշ  ներկայացնելու ագրեսորին, որը  հատել է կարմիր գիծն ու ոտնահարում է մարդկանց տարրական իրավունքները:

Անդրադառնալով  Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ Գիյոմ Կասբարյանը հայտնել է, որ  պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման  վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն, ըստ նրա՝ դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով  խորհրդարանի օրակարգի  ծանրաբեռնվածությունը: Պատգամավորներն  անհրաժեշտ են համարել պատերազմի դադարեցումը՝ հայ գործընկերներից  հետաքրքրվելով, թե ինչպիսի լուծումներ են   անհրաժեշտ՝ այս՝ իր բնորոշմամբ՝ արյունալի բաղնիքից դուրս գալու եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդին փրկելու համար: «Մենք այստեղ ենք ամենայն անկեղծությամբ եւ աջակցությամբ»,-մասնավորապես ընդգծել է Գիյոմ Կասբարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց խոսքում առաջնային են համարել հրադադարի անհրաժեշտությունը եւ հյուրերի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հայտարարված հումանիտար հրադադարների խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման  փաստի վրա: Նշվել է, որ հրադադարից հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակցությունների, որին հայկական կողմը մշտապես պատրաստ է: «Բանակցել հնարավոր չէ, երբ մարդիկ զրկված են ապրելու իրավունքից»,-մասնավորապես ասել  են նրանք:

Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի գործընկերներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի խորհրդարանի պատգամավորներ, կոչ են արել լինել առաջամարտիկ եւ կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ինչպես նաեւ  ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի:

Ֆրանսիայից ժամանած պատգամավորներն  անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառումը Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե արդյոք Արցախի անկախության միջազգային ճանաչումը  չի՞ հանգեցնի իրավիճակի առավել վատթարացման, ինչի առնչությամբ հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Արցախի ճանաչումից եւ նրա կարգավիճակի հստակեցումից  հետո իրավիճակն էապես կբարեփոխվի եւ կերաշխավորվի Արցախի բնակիչների կյանքի իրավունքը:

 Հայկական կողմը պարզաբանել է, որ Արցախի խնդիրը կյանքի իրավունքի հարց է, այլ ոչ տարածքի, եւ այսօր կենսական առաջնահերթություն է՝  գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար պատերազմն ու թշնամու վայրագությունները: «Կոչերն անզոր են՝ դադարեցնելու այս բարբարոսությունները»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նկատի ունենալով հայ գերիների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունները:

  Հարց է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պատգամավորները նշել են, որ ադրբեջանաթուրքական այս ագրեսիայով փորձ է արվում պարտադրել փոխելու խմբի կազմը, ինչը հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում:

«Ահաբեկիչների գործիքն ու նպատակը մեզ բոլորիս վախեցնելն է:  Եթե մենք չենք վախենում ահաբեկիչներից, ապա նրանք պարզապես պարզում են ձեռքերը: Մենք այսօր գործ ունենք ահաբեկիչների հետ, եւ այսօր այստեղ ոչ ոք չի վախենում ահաբեկիչներից: Եվ հետեւաբար, մենք գնալու՛ ենք Արցախ, մենք մնալու՛ ենք Արցախում, մենք ապրելու՛ ենք Արցախում: Եվ այս հարցում մենք որեւիցե այլընտրանք չենք ընդունում»,- հանդիպումն ամփոփել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
25 Նոյ
Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է. Փաշինյան Ֆրանսիայի Սենատում ընդունվեց Արցախի անկախության ճանաչման բանաձեւը Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են սահմանների անվտանգության հարցը Մենք պետք է ճանաչենք Ղարաբաղը. փոքր երկիր, որն ունի մեծ մշակութային ու կրոնական արժեք. Վալերի ԲուայեՌԴ-ի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Փաշինյանի հրաժարականը Հպարտ քաղաքացիները՝ կրկին խաբված. 170 միլիոն դոլարի ոդիսականըՄեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Կյանքից հեռացել է Դիեգո ՄարադոնանՈւկրաինացի զինվորականները շրջափակման մեջ են ընկել Ղարաբաղի շրջաններից մեկում. Инфотека24 Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը կոչ է անում Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը Արշավ եկեղեցու դեմ. ովքե՞ր և ի՞նչ նպատակով են խարխլում պետության հոգևոր հիմքերըԱրա Սաղաթելյանը հայտնել է ՀՔԾ հրավիրվելու պատճառները Ֆրանսիայի Սենատում սկսել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումը Լենա Նազարյանը, դուրս գալով գեղեցկության սրահից, չպատասխանեց ոչ մի հարցի․ «Հրապարակ»Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետԿաննի եւ Տալլինի փառատոնները դատապարտել են Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն միտված Ադրբեջանի կոչերըԿոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ) Հասկանում ե՞ս, որ քեզ այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում. Տիգրան Աբրահամյանը` Նիկոլ ՓաշինյանինԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը հնարավոր է` նույնպես անցնի թշնամունՌուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել մոտ 3000 տոննա շինանյութ. Իգոր ԿոնաշենկովԿառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին բերման ենթարկվեց (տեսանյութ)ՀՔԾ է հրավիրվել ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը «Նարեկ Սարգսյանը զոհվել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից՝ բռնելով անմահության ճամփան…»73 մլն 105 հազար դրամ պարգեւավճար՝ պատերազմի թեժ օրերին. Yerevan.Today Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերըՌազմական դրությունն օր առաջ հանելը կնպաստի այսօր առկա ճգնաժամի մեղմմանը. Գևորգ Գորգիսյան Վարչապետը ներկայացրել է գերեվարված անձանց հետվերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները Ֆրանսիան ջանքեր է գործադրում ԼՂ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խաղում ջախջախեց «Բրյուգեին»Վարչապետ դառնալու հավակնության մասին խոսք լինել չի կարող. ՍարգսյանՀիմա հնարավոր է պահել Շուշին, հետ ստանալ Հադրութը. Հրանտ Բագրատյան Այսուհետ Արցախ ելքն ու մուտքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով ՀՀ նախագահը՝ British Petroleum-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ իր հարաբերությունների մասին Չեխիայում եղնիկը որսորդից զենքը «վերցրել» և անհայտացել է անտառում Քարվաճառը հանձնեցինք, բայց եկեք չտրվենք տառապանքներին․ Իվետա Մուկուչյան Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում Որտե՞ղ են պատերազմ մեկնելու համար ազատված դատապարտյալները. որոշների մասին տեղեկություն չկաԵրգչուհի Բեյոնսեն ներկայացվել է «Գրեմմիի» ինը անվանակարգում «Չելսին» հաղթեց «Ռենին»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ապահովելովԻրանում հայ զինծառայողների գտնվելու մասին լուրերը չեն հաստատվել. Մխիթար ՀայրապետյանՆիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրելՉարեքտարցիները այրել են տները, բայց հնարավոր է՝ գյուղը մնա Արցախին (տեսանյութ)Ադրբեջանցիները, ռուսական կեղծ համազգեստով, մտել են Արցախի գյուղեր և փորձել գերեվարել բնակիչներին (տեսանյութ) Փաշինյանը Ստեփանակերտը չէր խնայի, բայց Պուտինը երևի ասել է՝ հո դու աննորմալ չես․ Հրանտ Բագրատյան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեցԱվտովթար Դիլիջանում․ կան տուժածներ Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները Ցավոք, մեր երկիրը նրա նման բժիշկ կորցրեց․ Նարեկը զոհվել է թշնամու անօդաչու սարքի հարվածիցՆեյմարի՝ տուգանայինից խփած գոլը ՊՍԺ-ին հաղթանակ բերեց «Լայպցիգի» դեմ խաղում
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել