Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարող է կայունանալ միայն 2021-ի ամռանը․ Ռիա Նովոստի
COVID-19 դեպքերի հետ կապված իրավիճակը կվատթարանա փետրվար-մարտ ամիսներին։ Ամռան ցուցանիշները կարող են կրկնվել միայն հաջորդ ամռանը, ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան: Ըստ նրա, որպեսզի COVID-19 համաճարակը հանդարտվի, բնակչության մեծ մասը պետք է իմունիտետ ունենա վիրուսից հիվանդությունից հետո ձեռք բերված հակամարմինների շնորհիվ կամ էլ պատվաստումից հետո։ Ավելի վաղ «Գամալեյա» համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի վիրուսաբան, պրոֆեսոր Վիկտոր Զուևը նույնպես ասել էր, որ COVID-19- ի տարածման հետ կապված իրավիճակը կարող է կայունանալ միայն 2021-ի ամռանը: