ՌԴ առաջատար կլինիկաների հայ բժիշկներն արձակուրդ են վերցրել ու ժամանել ՀՀ և Արցախ
Մոսկվայի ու Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքների առաջատար կլինիկաների հայ բժիշկներն արձակուրդ են վերցրել ու մեկնել Հայաստան և Արցախ, որպեսզի օգնեն Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունների ագրեսիվ ռազմական հանցագործությունների արդյունքում տուժածներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսաստանի հայերի միության աշխատակից Լևոն Մուկանյանը:
«Թշնամին Արցախի խաղաղ բնակչության վրա կրակում է հրետանիով, հրթիռներով, Սոլնցեպյոկով, ԱԹՍ-ներով, արգելված կասետային ու ֆոսֆորային ռումբերով»,- հավելել է նա: