Պետդումայում կոչ են արել պատժել Հայաստանի օդում ռուսական Մի-24-ը խոցելու մեղավորներին
Հայաստանի օդային տարածքում ռուսական Մի-24 հարվածային ուղղաթիռը խոցելու փաստի համար մեղավորները պետք է պատժվեն, հայտարարել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը:
«Այս փաստը պահանջում է հետաքննություն, կատարվածի բոլոր փաստերի եւ հանգամանքների պարզում եւ մեղավորների հանդեպ դատավարություն՝ անկախ Ադրբեջանի կողմից մեղավորների կոչումներից, պաշտոններից»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Շվիտկինը:
Նա նաեւ կարծում է, որ «ցավոք, այդ փաստը որոշակիորեն կստվերի Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները՝ ի վերջո մարդիկ են մահացել, եւ ոչ մի փոխհատուցում չի կարող փոխարինել մարդկային կյանքին»: