00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մահացել է ֆրանսիացի բանկիր Բենջամին դե ՌոտշիլդըՌուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 նոր երկրների հետ Վթարի է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետը․ հայր ու որդի հոսպիտալացվել ենԳորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները ծաղրում են մեր հայրենակիցներին` ձեռքի ժեստով հասկացնելով, թե «ձեր վիզը կկտրենք» Դասալիքը իրենք են, իրենց կյանքով. Վանեցյանը` Քյարամյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով Ժամկետային զինծառայողների ծնողները որոշեցին լրագրողներից «գաղտնի» քննարկել վարչապետի հետ հանդիպումըԺամկետային զինծառայողների ծնողները վարչապետի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին թույլ չեն տալիս իրականացնել իրենց աշխատանքը (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման․ Սաղաթելյան Ունենք զինվոր, որ մահացել է նորմալ բուժօգնություն չստանալու հետևանքով. ժամկետային զինծառայողի ծնող (տեսանյութ)

Կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը կպաշտպանի հայկական քրիստոնեական վայրերը. Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանրամասնում է՝ Լեռնային Ղարաբաղի «անթիվ սրբավայրերին» սպառնում է դառնալ Ադրբեջանի «նվաճման լուռ զոհերը»:

Հայոց պատմությունը նշանավորվում է հավատի ամրությամբ:

Որպես առաջին քրիստոնյա ազգի ներկայացուցիչներ (301 թ.)՝ մենք բախվել ենք դարավոր հետապնդումների և մեր թշնամի հարևանների ձեռքով լիակատար բնաջնջման վտանգի: Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատի շնորհիվ մենք տեսել ենք մեր ժողովրդի հարությունն ու վերածնունդը և մեր սրբազան տոհմածառի շարունակությունը՝ միշտ հիշելով մարդկային կյանքի գերագույն արժեքը և անելով հնարավորը՝ այն պաշտպանելու համար:

Սակայն, դժբախտաբար, այդ ճանապարհին մենք կորցրել ենք անթիվ սրբավայրեր՝ եկեղեցիներ և վանքեր, գերեզմանոցներ և հուշարձաններ, սրբազան անոթներ և ձեռագիր մատյաններ, որոնք դարձել են նվաճման և պատերազմի լուռ զոհերը: Դրանք անհետացել են մարդկության պատմության քարտեզի վրայից՝ համընդհանուր քրիստոնեական ժառանգության կորսված մի կտոր:

Այսօր մեր հին մշակույթի վերջին մնացած շրջաններից մեկը ոչնչացման վտանգի եզրին է: Արցախի հողը, որն աշխարհին հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, դաժան պատերազմի՝ բնիկ հայ ժողովրդի դեմ հարձակման կենտրոնն էր: Մեր ժողովուրդն այս հողում հազարամյակներ է ապրել՝ այն դարձնելով սրբավայրերի և թանկարժեք մասունքների տուն: Մեր ավանդույթի համաձայն՝ Գանձասարի 13-րդ դարի վանքում է ամփոփված Սուրբ Հովհաննես Մկրտչի գլուխը: Դադիվանքի վանքում է գտնվում Սուրբ Դադեի դամբարանը, Սուրբ Թադեոսի անմիջական հետևորդը՝ Քրիստոսի առաքյալը, որը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հիմնադիրներից մեկն էր:

Ցավ ի սիրտ հետևում ենք, թե ինչպես է այս երկիրը վերջին վեց շաբաթվա ընթացքում լուրջ վտանգի ենթարկվում: Հազարավոր մարդիկ՝ զինվորներ և քաղաքացիական անձինք, մեծահասակներ ու երեխաներ, կորցրել էին իրենց, քանի որ մեր ժառանգությանն ուղղակի հարված էր հասցվել: Հոկտեմբերի 8-ին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանը  երկու անգամ հրթիռակոծեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը:

Կրակի դադարեցումից հետո Արցախի տարածքի զգալի մասը հանձնվեց Ադրբեջանին: Սա էր մարդկային հետագա կորուստներից խուսափելու գինը: Մեր զինվորները մեծ քաջությամբ և նվիրվածությամբ արեցին ամեն ինչ իրենց նախնյաց հողը պաշտպանելու համար: Սակայն Ադրբեջանն իր հզոր զինանոցով և նավթային մեծ հարստությամբ ավելի մեծ ուժ ուներ: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և առաջնագծում սիրիացի վարձկանների ներգրավմամբ նրանց հարձակումը մեզ ջախջախելու համար էր:

Երկրից մեր համայնքներն ու ժողովները վտարվելուց հետո հետևում են մնացել մեր պատմության և հավատի վկայություն հանդիսացող հազարավոր սուրբ հուշարձաններ: Ի՞նչ կլինենք դրանք ապագայում: Հուսով եմ ու աղոթում եմ, որ դրանք ողբերգական ճակատագիր չեն ունենա:

Երբ ես տասը տարի առաջ՝ Համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում այցելեցի Բաքու, ես այցելեցի Ադրբեջանի տարածքում հայկական եկեղեցու վերջին մնացորդների վայր: Իրականում կառույցից հանվել էր մեր մշակույթի յուրաքանչյուր հետք՝ խաչը, զանգերը, սուրբ սեղանը, մկրտության ավազանը և որմնանկարները, իսկ մասունքները ոչնչացվել էին:  Ժամանակին այդ երկրի տարածքում եղել են շատ ավելի հին հայկական քրիստոնեական վայրեր, սակայն դրանք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ոչնչացվել են: 

Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում 4-րդ դարում կառուցված Սուրբ Թարգմանչաց վանքը ավերված է:

Պատմականորեն հայկական մեծ համայնքին պատկանող Նախիջևանի շրջանը Խորհրդային Միության կողմից Ադրբեջանին հանձնելուց հետո հայ բնակիչները վտարվեցին, և ավելի քան 6000 բարդ խաչքարեր ոչնչացվեցին: Մշակութային ցեղասպանության արշավը շարունակվեց մինչև 2002 թվականը: Այս ամենը տեղի ունեցավ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, որին ականատես եղան հետազոտողներն ու ֆոտոլրագրողները:

Մշակութային այս զտումն այլևս չպետք է կրկնվի:

Այս պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանցի զինվորների ատելության և բարբարոսական վարքագծին, պատերազմական հանցագործությունների, որոնք մանրամասնորեն փաստագրվել են: Մենք ականատես եղանք մեր սրբազան հուշարձանների նկատմամբ վանդալիզմի:

Մեր թարմ հիշողությամբ՝ անկեղծ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները կպաշտպանեն իրենց վերահսկողության տակ գտնվող հայկական քրիստոնեական վայրերը: Ադրբեջանը միանձնյա պատասխանատու է մեր եկեղեցական հուշարձանների նկատմամբ վանդալիզմը կամ ոչնչացումը կանխելու, մեր պատմությունը ժխտելու կամ մեր մշակույթը յուրացնելու բոլոր փորձերը արգելելու համար:

Աղոթում եմ, որ աշխարհն արձագանքի այս կոչին՝ ոտքի կանգնելով պաշտպանել այս փոքրիկ հողակտորը և դրա նշանակալի ներդրումը մարդկության համընդհանուր մշակույթում: Իմ ժողովուրդը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Blue Shield International-ի և Սմիթսոնյան ինստիտուտի նման հաստատություններ դերակատարում կունենան մեր սրբավայրերը ներկայիս վիճակում պահպանելու գործում:

Աշխարհին կոչ ենք անում վկայություն տալ, աղոթել խաղաղության և արդարության համար և գուցե նույնիսկ մի օր այցելել այդ եկեղեցիները: (Դրանցից շատերը կցուցադրվեն առցանց, որոնք շուտով կտեղակայվեն Աստվածաշնչի թանգարանում): Լեռնային Ղարաբաղի տարածքում հաշվվում է մոտ 4000 պատմական հուշարձան. նրանցից յուրաքանչյուրն ունի հզոր հոգևոր ժառանգության ազդեցություն:  

Այս դժվար օրերին ես հիշում եմ Սուրբ Պողոս Առաքյալի Կորնթացիներին ուղղված Երկրորդ թուղթը.

«Ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած»:

Թող բոլորս ապրենք խաղաղության ու ապահովության մեջ: Թող հավատի զորությունը պահպանի բոլոր մարդկանց և մխիթարի նրանց, ովքեր ամբողջ աշխարհում ապրում են պատերազմների և կռիվների մեջ:

Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգին ոգեշնչի բոլոր մարդկանց՝ արտահայտելու միմյանց հանդեպ իրենց բարությունը, կարեկցանքը և մարդասիրությունը:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
16 Հուն
Մահացել է ֆրանսիացի բանկիր Բենջամին դե ՌոտշիլդըԳիտեն, որ հրաժարական տալու պարագայում ես առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. ՄարուքյանԱննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. «Mediaport»Շուշիում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք (լուսանկարներ) Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 նոր երկրների հետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքնասպան կլինի, եթե իր տղան զգա այն, ինչ զգում է Արթուր Բաղդասարյանի տղան Վթարի է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետը․ հայր ու որդի հոսպիտալացվել ենԾեծկռտուք՝ Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Ուկրաինան արգելել է գործածել ռուսերենը սպասարկման ոլորտումԻրանական ընկերությունը ՀՀ-ում տնտեսական գործունեություն սկսելու ծրագիր կսկսի Խաբիբը վախենում է ինձ հետ կռվել․ ՄաքգրեգորԳորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները ծաղրում են մեր հայրենակիցներին` ձեռքի ժեստով հասկացնելով, թե «ձեր վիզը կկտրենք» «Կոկա-Կոլա»-ի հայկական արտադրանքի վրա չկա ադրբեջաներենով տեքստ. հայտարարություն Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի, Տաշիրի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում Հայ մարդու հավատը կոտրել, նրա երազները ջնջել, նրա համառությանը հաղթել չեք կարող Ինչ են զգում գեներալները, երբ բանակից է խոսում Լենա Նազարյանը. Մհեր Մկրտչյան«Միլանը» «Տորինոյից» վարձակալել է կիսապաշտպան ՄեյտեինՕձի թույնը կարող է արգելափակել կորոնավիրուսը․ bioRxivՄոսկվայում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 20 թռիչքԿարո՞ղ է արդյոք COVID-19- ը դառնալ ավելի վտանգավոր․ պարզաբանում է մասնագետըԻրանում տեղի է ունեցել 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժԱդրբեջանցիները պղծել են Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանքը (տեսանյութ) Դասալիքը իրենք են, իրենց կյանքով. Վանեցյանը` Քյարամյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է տվել Ժամկետային զինծառայողների ծնողները որոշեցին լրագրողներից «գաղտնի» քննարկել վարչապետի հետ հանդիպումըՀայազգի Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում պաշտոն է ստանձնել Ժամկետային զինծառայողների ծնողները վարչապետի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին թույլ չեն տալիս իրականացնել իրենց աշխատանքը (տեսանյութ)Լոնդոնցիների մոտ մեկ երրորդը ունեցել է COVID-19Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման․ Սաղաթելյան Ունենք զինվոր, որ մահացել է նորմալ բուժօգնություն չստանալու հետևանքով. ժամկետային զինծառայողի ծնող (տեսանյութ)Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ․ ՊԵԿ Ուղիղ. Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետՎարչապետի հետ եկանք համաձայնության` ևս մեկ անգամ հանդիպելու, սակայն բավարարված չենք. ժամկետային զինծառայողի ծնող ԵՄ-ն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներըՊատերազմի օրերին զորամասը թողած հրամանատարը՝ դիվիզիայի շտաբի պետ. 168.amՆիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել«Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում՝ զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին»Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը. Past.amՊիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք. անհետ կորածի ծնողը` Անդրանիկ Քոչարյանին ԱԺ-ում քննարկել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրներըԺամկետային զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են (լուսանկարներ)Ժամկետային զինծառաողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ (ուղիղ)Մեկ օրում մոտ 200 փախստական է վերադարձել ԱրցախԵրեկ դու և հայի թշնամու ղեկավարը նույն տեքստն եք ասել. քաղաքագետը` Լենա ՆազարյանինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք. մահացել է 13 մարդԱդրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս հատվածում գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինվորի դի Պատրաստվեք պարոն Հարությունյան, իմ ընտանիքի հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչԱրցախի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել«Տառերի պուրակ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել է ծառին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել