00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պետք է գերիների մասին ոչ թե լռել, այլ աղաղակել․ Մարուքյան Բայց դու ինչ ախմախ ու փոքրիկ քինախնդիր դուրս էկար. վաղ թե ուշ, հ2-ը նորից կլինի հանրապետական եթերում. Գայանե Փայտյան Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. նախկին նախարար Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ, և պետք է առաջադրվեմ․ Մարուքյան Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել Նիկո՛լ, դու բոլորիս տունն ես այրել, մեր ունեցած ամենաթանկը՝ Հայրենիքը, ու մենք ազգովի հայհոյում ու նզովում ենք քեզ. Լիլիթ ԳալստյանՓաշինյանը Շուշիի մասին խոսում է ադրբեջանամետ տրամանաբանությամբ․ Տոնոյան GPS-ային սահմանազատման գործընթացները բերել են լրջագույն ռիսկեր․ Միքայել ՄելքումյանԿարսի զորավարժությունները միտված են հնարավոր երկրորդ Սարիղամիշին նախապատրաստվելուն. իրանագետ«Այս իշխանությունը ամեն գնով արդարացնում է պատերազմական գործողությունները և կորուստները՝ ներկայացնելով որպես օրինաչափություն»

Սենտ Էտիենի քաղաքային խորհրդի որոշումը ԼՂ ճանաչման և արցախցիների պաշտպանության մասին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել ԼՂ ինքնիշխանության ճանաչման և արցախցիների պաշտպանության մասին:

«2020 թվականի սեպտեմբերից ականատեսն ենք Կովկասում ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, որում հայ ժողովուրդը բախվեց ադրբեջանական բանակի հարձակմանը։ Իրավիճակը նախկին սովետական կայսրության այս տարածքում բավականին բարդ է։

ԽՍՀՄ փլուզումից սկսած Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը վերահսկելու համար հակամարտությունը հակադրում է նորանկախ Հայաստանին և Ադրբեջանին։

Հակամարտության ավարտի արդյունքում ստեղծված ստատուս քվոն երբևէ չի հանգեցրել կայուն քաղաքական լուծման, քանի որ Մինսկի խմբի անդամ երկրները, որի թվում է Ֆրանսիան, կարծես թե շատ հետաքրքրված չէին բոլոր կողմերի համար ընդունելի ելքի որոնմամբ:

Անկասկած տարածաշրջանի բոլոր պետությունները գտնվում են խոշոր աշխարհաքաղաքական առանցքների խառնարանի մեջ, ինչպիսիք են Երևանի միջոցով Մոսկվան Թեհրանին կապող առանցքը կամ Վրաստանի միջոցով Բաքվից Միջերկրական ծով ձգվող առանցքը: Քաղաքական, տնտեսական, էներգետիկ և ռազմավարական հիմնահարցերը հսկայական են և տևականորեն խոչընդոտում են ավելի քան բարդ հակամարտության հանգուցալուծումը, մանավանդ երբ Լեռնային Ղարաբաղը 1991 թ. վերափոխվեց Արցախի Հանրապետության:

2020 թ. նոյեմբերի 9-ին դադարեցված հակամարտությունը դեռ ամենևին էլ չի ավարտվել։ Ռուսական զորքերի տեղակայումը երբեք չի կարող քաղաքական լուծում հանդիսանալ։ Մինչդեռ, սա թույլ է տալիս Մոսկվային ամուր և կայուն ձևով հաստատվել ռազմավարական նշանակության այս տարածաշրջանում։

Այսուհետ ժամանակն է խոստովանել, որ Մինսկի խումբը մեծավ մասամբ ձախողել է իրագործել իրեն վստահված առաքելությունները։ Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և, մասնավորապես, հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից։ 2017 թ․-ից վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից։

Անհրաժեշտ է նաև պարտադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը Ադրբեջանին, որի վարչակարգը միջազգային հարթակում արժանանում է խիստ քննադատության։ Տարածաշրջանային գերտերություն Թուրքիան պետք է իր քաղաքական ազդեցությունն ունենա իր դաշնակից Բաքվի իշխանությունների վրա՝ խաղաղության տևական լուծումը խթանելու համար: Ֆրանսիան՝ Եվրամիության աջակցությամբ, պետք է աշխատի այս ուղղությամբ։

Ավելի քան երբևէ, այս արյունալի դեպքերից հետո, ներկայիս իրավիճակը, համաձայն Արցախի Հանրապետության ճանաչման մասին թիվ 3436 բանաձևի, որը գրանցվել է Ազգային ժողովում 2020 թ. հոկտեմբերի 16-ին, «պահանջում է, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքները ճանաչվեն և պաշտպանվեն Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչմամբ. կյանքի, անվտանգության, առողջության, կրթության, մշակութային, տնտեսական և սոցիալական զարգացման, քաղաքական կազմակերպության ազատ ընտրության և, իհարկե, ինքնորոշման իրավունքի ճանաչում»։

Ֆրանսիան, Եվրամիության բոլոր երկրների հետ միասին, պետք է նաև պահանջի հարգել ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը և միջազգային զորք տեղակայել ռուսական բանակի փոխարեն՝ ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերմամբ բռնությամբ նվաճված տարածքներից: Բացի այդ, Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է պարտադրեն մարդասիրական միջանցքներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչությանը առաջին անհրաժեշտության և ոչ ռազմական ապրանքներով ապահովելու համար:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած դարավոր բարեկամությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի և հիմնարար ազատությունների պաշտպանության ֆրանսիական համընդհանուր և հումանիստական ավանդույթը պահանջում են, որպեսզի Ֆրանսիան բացի Ազգերի ուղին և ճանաչի անհապաղ Արցախի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով Արցախի բնակչության առաջին պատվարը։ Միջազգային ճանաչումը հնարավորություն կտա երաշխավորել Արցախի սահմանների ամբողջականությունը և արդյունավետորեն պաշտպանել երկրի բնակչությանը, որն իրավունք ունի, ինչպես Ադրբեջանի բնակչությունը, ապրել խաղաղ և որոնել զարգացման լավագույն ուղին:

Հիշեցնենք, որ տեղական մակարդակում Սենտ Էտիենը 2018-ի հոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշիի հետ ստորագրել էր բարեկամության հռչակագիր Արցախ կատարած այցի շրջանակներում: Ֆրանսիայի կառավարության կողմից Լիոնի վարչական դատարանի ներկայացրած՝ հռչակագիրը չեղարկելու հայցը որևէ կերպ չի ազդում Սենտ Էտիեն քաղաքի վճռականության վրա` միտված նպաստելու ժողովուրդների միջև բարեկամությանը:

Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝

դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները,

կոչ է անում Կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով բոլոր դիվանագիտական ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը և այդպիսով մերժելով ռազմական լուծման ցանկացած ձև.

կոչ է անում Կկառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ.

որոշում է ընդունում 30000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
21 Հուն
Պետք է գերիների մասին ոչ թե լռել, այլ աղաղակել․ Մարուքյան Բայց դու ինչ ախմախ ու փոքրիկ քինախնդիր դուրս էկար. վաղ թե ուշ, հ2-ը նորից կլինի հանրապետական եթերում. Գայանե Փայտյան Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. նախկին նախարար Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ, և պետք է առաջադրվեմ․ Մարուքյան ՊՆ-կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել Նիկո՛լ, դու բոլորիս տունն ես այրել, մեր ունեցած ամենաթանկը՝ Հայրենիքը, ու մենք ազգովի հայհոյում ու նզովում ենք քեզ. Լիլիթ Գալստյան«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»Փաշինյանը Շուշիի մասին խոսում է ադրբեջանամետ տրամանաբանությամբ․ Տոնոյան GPS-ային սահմանազատման գործընթացները բերել են լրջագույն ռիսկեր․ Միքայել ՄելքումյանԿարսի զորավարժությունները միտված են հնարավոր երկրորդ Սարիղամիշին նախապատրաստվելուն. իրանագետ«Այս իշխանությունը ամեն գնով արդարացնում է պատերազմական գործողությունները և կորուստները՝ ներկայացնելով որպես օրինաչափություն» Արցախում երկարաձգվել են հաշմանդամ ճանաչվածների վերափորձաքննության ժամկետները «Կրկին համոզվեցի, որ այսօր Ղարաբաղյան բանակցային գործընթացին տիրապետող որևէ մեկը չկա գործող իշխանության մեջ»Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպքՎիրավորների համար կիրականացվի միջազգային ստանդարտներին համապատասխան պրոթեզավորում ԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադար»-ի վարքագիծըՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ «Ձեր լիդերը բառացիորեն ասումա 90%-ով ադրբեջանական էր. կես գրամ էլ թասիբ չի մնացե՞լ» Շուշիում հայ բնակչությունը, ըստ 1897 թ․ մարդահամարի, կազմել է 55,7%․ Չալաբյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 307 նոր դեպք. մահացել է 6 մարդ Կներեք էլի, մեզ համար շատ դժվար ա, դուք հարց եք քննարկում, բայց մենք չենք հասկանում՝ ինչ եք քննարկում․ Փաշինյան Ինչպես են Ռուբեն Հայրապետյանն ու իր որդին ազատությունից զրկել և ունեզրկել «Հարսնաքարի» ղեկավարին. ՔԿ-ն մանրամասնում է Մեկնարկել է կառավարության հերթական նիստըԱսկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում զինամթերք կոչնչացվիԵթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու․ Միքայել Մինասյան«ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվելԿԳՄՍՆ-ն հրապարակել է էքստեռն քննությունների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Աստղագուշակ՝ հունվարի 21-ի համար «Փաստ». «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը«Ժողովուրդ». Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը«Փաստ». «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը«Փաստ». Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը«Ժողովուրդ». Անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել. Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը«Հրապարակ». Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա«Փաստ». «Շառից-փորձանքից» հեռու. ինչու է Փաշինյանը շատ կանուխ գնացել առողջապահության նախարարություն«Հրապարակ». Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ«Փաստ». Իշխանության հերթական «իրավիճակային լուծումը»Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է, կան տուժածներ Ախմախությանն ի պատասխան Փաշինյանն էլ ավելի անհեթեթ բան է ասում. Դանիել Իոաննիսյան «Տիգրանը զոհվեց Արցախի սրտում, Արցախը՝ սրտում» Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում. Դավիթ Շահնազարյան Սյունիքի մարզում 61-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Chevrolet-ին. կան վիրավորներՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր Հերիք է այլեւս անցյալով միայն հպարտանանք. մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի. Արամ Ա Երևանում թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը ԱՄՆ առաջին տիկինը երդմնակալության արարողությանը ներկայացել է «Մարգարյան» բրենդի հագուստովՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել