00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նոր Նորքում ազոտի երկօքսիդը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում․ ՀՀ ՄԻՊՄանե Թանդիլյանը հանդիպել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ Ռուս խաղաղապահների համար «Սպուտնիկ-V » պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին է բերվել Արցախ Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում 340 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված․ ԱԻՆ Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու որևէ փորձ. ՀՀ ՄԻՊԱրցախում դիերի որոնողական աշխատանքներ այսօր չեն եղել․ ենթադրվում է Ալիեւների՝ Շուշի այցով պայմանավորված 2020 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ. Էդվարդ Հովհաննիսյան Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը անտեսում է հայկական կողմի կարիքները․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Մենք կխնդրենք ճանաչել ԼՂ Հանրապետությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այն ներկայացվել է սենատորներ Բրունո Ռետայոյի, Պատրիկոի Մաննեի, Էրվե Մարսելի, Ալիան Աղասսիի եւ Գիլյոմ Գոնտարդի կողմից:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում:

Ավելի ուշ Ռետայոն զարգացրել է այդ թեման «Sud-Radio»-ին տված հարցազրույցում. «Սա առաջին անգամ է տեղի ունենում: Գործնականում 20 տարի առաջ աշխարհի բոլոր ժողովուրդներից առաջինը Ֆրանսիան ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Անկասկած է, որ նոյեմբերի 25-ին Սենատում մենք առաջին անգամ կքվեարկենք նախագծի համար, որը դատապարտում է Էրդողանի գործողությունները, ինչպես նաեւ կպահանջենք Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել: Սակայն առաջին հերթին մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Չորեքշաբթի երեկոյան Փարիզի խորհրդի որոշմամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես է եկել նույնպիսի պահանջով. «Փարիզի խորհուրդը քվեարկել է մի շարք միջոցառումների օգտին՝ հակամարտության մի քանի շաբաթից հետո Լեռնային Ղարաբաղի տուժած հայերին օգնություն ցուցաբերելու համար՝ ցանկություն հայտնելով ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- բացատրել է նա:

Անուրանալի է արժեքների պահպանության գործում Ֆրանսիայի ներդրումը: Այդ երկրի մեծ թվով մտավորականներ արդեն դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախի մշակութային եւ կրոնական ժառանգությունը պահպանելու համար: Արցախի ճանաչումը, սակայն, այն եզակի հնարավորություններից մեկն է, որի դեպքում հայկական արժեհամակարգի պաշտպանությունը կդրվի իրավական հիմքի վրա, եւ հայ մարդը կամրանա իր հողի վրա:

Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Էմանուել Մակրոնի՝ իր իսկ երկրում ազգային քաղաքականության որոշակի միջոցառումների անցկացման վերաբերյալ որոշման, հանկարծ սկսեց վայրահաչությունն ու ողջ աշխարհի մահմեդականներին ուղղորդեց Ֆրանսիայի նախագահի դեմ, հասկանալի դարձավ, որ, ըստ էության, բացահայտվել է եվրոպական աշխարհամասի նկատմամբ թուրքական գաղտնի պլանը: Սա վկայում է ոչ թե այն մասին, որ Թուրքիան, իբր, պաշտպանում է մահմեդականներին (Ֆրանսիայում նրանք ավելի լավ են պաշտպանվել պետության կողմից), այլ ազդարարում է ի լուր ողջ աշխարհի, որ թուրք առաջնորդը մահմեդական ինչ-ինչ շրջանակների միջոցով ծրագրում է գրավել Հին աշխարհամասը եւ, հավատարիմ իր իսկ խառնվածքին, գենոցիդ իրականացնել եվրոպական ժողովուրդների նկատմամբ: Եթե Եվրոպայում մարդիկ այս գիտակցումն ունեն, բացառված չէ, որ կգնան համապատասխան քայլերի՝ Էրդողանին իրենց սահմաններից հեռու պահելու համար: Եվ այդ քայլերից մեկը կարող է լինել Արցախի Հանրապետության ճանաչումը:

Արցախահայության պայքարի գիտակցումն ու նրա, որպես անկախ պետություն, ճանաչումը ոչ միայն կհաստատի հայի իրավունքը՝ ազատ ապրելու հարազատ հողի վրա, այլեւ կդառնա համամարդկային արժեքների պաշտպանությանը միտված կարեւոր միջոցառում: Այն, բնականաբար, կարժանանա նաեւ այլ երկրների խորհրդարանների ու կառավարությունների քննարկմանը՝ դառնալով թուրք-ադրբեջանական տականքի դեմ պայքարի դրոշ:

Ստորեւ ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բանաձեւի նախագիծը:

 

  1. Սենատը,
  2. Հաշվի առնելով Սահմանադրության 34-1 հոդվածը,
  3. Ի գիտություն ընդունելով 1949 թ. Հյուսիսատլանտյան պայմանագիրը,
  4. Ի գիտություն ընդունելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման համաձայնագիրը,
  5. Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ կրակի դադարեցման համաձայնագիրը,
  6. Հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին Ֆրանսիայի, Եվրոպայի ու այլ երկրների նկատմամբ ուժեղացրել է սադրանքները, ահաբեկումներն ու սպառնալիքները,
  7. Հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից իրականացվող էքսպանսիոնիստական քաղաքականությունն Արեւելյան Միջերկրականում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում, իսկ հիմա նաեւ՝ Հարավային Կովկասում ապակայունացման հիմնական գործոնն է, քանզի նման ապակայունացումը սպառնալիք է ներկայացնում Ֆրանսիայի եւ, ընդհանուր առմամբ, Եվրոպայի համար,
  8. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծավալվում է հատկապես աշխարհի ամենաանկայուն երկու շրջանների՝ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի սահմանին եւ որ այն նաեւ էսկալացիայի, տարածաշրջանային տերությունների վրա պոտենցիալ ազդեցության ռիսկ է պարունակում,
  9. Հաշվի առնելով, որ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ռազմական աջակցությունն ընկած է ագրեսիայի հիմքում, որն սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ, բացի այդ, հաշվի առնելով, որ Թուրքիան, որպես ադրբեջանական բանակին աջակցություն, ուղարկել է վարձկանների, որոնք ծառայել են Սիրիայի ջիհադական խմբավորումներում,
  10. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, երբ գտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մեկ անգամ չի ենթարկվել կազմակերպված կոտորածի, մասնավորապես՝ Սումգայիթում (1988 թ. փետրվարի 25-27), Կիրովաբադում (1988 թ. նոյեմբերի 23), Բաքվում (1990 թ. հունվարի 12-19-ը) եւ Մարաղայում (1992 թ. ապրիլի 10),
  11. Հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) եւ ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության գոյության եւ ազատ ապրելու անհնարինության մասին,
  12. Այսպիսով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ազատությունը չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,
  13. Հաշվի առնելով 1994 թվականից ի վեր Ֆրանսիայի կողմից Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են նաեւ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ձեռնարկված ջանքերը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բացի այդ, հաշվի առնելով չեզոքության իր անփոփոխ դիրքորոշումն ու ձգտումը՝ նպաստելու հակամարտության փուլային լուծման բանակցային գործընթացին, բացի այդ, հաշվի առնելով, որ այս գործընթացին լրջորեն խոչընդոտում է Ադրբեջանի կողմից ռազմական լուծման դիմելը,
  14. Դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է թուրքական իշխանությունների եւ արտասահմանցի վարձկանների աջակցությամբ, եւ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերը եւ նրանց կողմնակիցներին անհապաղ հանել այն տարածքից, որը նվաճվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում անցկացված ռազմական գործողությունների արդյունքում:
  15. Կառավարությանը կոչ է անում զանգվածային հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներն ու օգտագործելով հասանելի բոլոր ուղիները,
  16. Կառավարությանը կոչ է անում Մինսկի խմբի շրջանակներում պաշտպանել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացումն իր հովանու տակ միջամտության միջազգային ուժերի տեղակայման ճանապարհով` համաձայն 2007 թվականի խաղաղության ծրագրի առաջարկությունների,
  17. Կառավարությանը կոչ է անում պահանջել Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննության անցկացում, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ եւ միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառմամբ,
  18. Կառավարությանը կոչ է անում իր ուժերի սահմաններում անել ամեն բան՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով բանակցությունների անցկացման ապահովման համար, ապահովել սահմանների վերականգնումը, որոնք որոշվել են 1994 թ., հայ բնակչության անվտանգությունն ու տեղափոխված անձանց վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը կարող է անհապաղ վերսկսվել Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահը Ֆրանսիան է,
  19. Կառավարությանը կոչ է անում ուշադրություն դարձնել այն դերի դիվանագիտական բոլոր հետեւանքներին, որը խաղում են թուրքական իշխանությունները, եւ իր եվրոպացի գործընկերների հետ վերանայել առավել հարմար ու կոշտ պատասխանները,
  20. Կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ այդ ճանաչումը դարձնել բանակցությունների գործիք՝ ամուր խաղաղություն հաստատելու համար:
Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
16 Հուն
«Բացահայտում․ ինչ է ասել տարածքների մասին Սերժ Սարգսյանը 2016 թ․-ին» Շուրջ 5000 18 տարեկանի գլուխ կերած ընտանիքի մտերիմը տեսականորեն պաշտպանում է 18 տարեկանի կյանք. Արփինե ՀովհաննիսյանԱշակերտներին հնարավորություն է ընձեռվում անվճար այցելել մշակութային 3 հաստատություն. ԿԳՄՍ փոխնախարար Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Սարկոզիի դեմ Նոր Նորքում ազոտի երկօքսիդը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում․ ՀՀ ՄԻՊԱյս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն. Աբրահամյանը՝ Նազարյանի հայտարարության մասինՄանե Թանդիլյանը հանդիպել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ Նիկոլ Փաշինյանի կինն ու երեխաները երեկոն են վայելում Մոսկվայի «Большой театр»-ում. «Mediaport» (լուսանկարներ)ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը. ՀՀ նախկին փոխոստիկանապետՌուս խաղաղապահների համար «Սպուտնիկ-V » պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին է բերվել Արցախ Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info Ամբողջ տարածաշրջանը զինվում է և պատրասվում է մեծ պատերազմի, իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակը ուզում է մարդկային դեմքով խաղաղ տարածաշրջան. թուրքագետՄակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում 340 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված․ ԱԻՆ  «Իմ քայլ»-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն առանձնատուն է կառուցում Այգեստան փողոցում. Mediaport Ռուսաստանը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրիցԲացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու որևէ փորձ. ՀՀ ՄԻՊԱրցախում դիերի որոնողական աշխատանքներ այսօր չեն եղել․ ենթադրվում է Ալիեւների՝ Շուշի այցով պայմանավորված 2020 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ. Էդվարդ Հովհաննիսյան «Սրանք երեսպաշտ հակաՀայաստանն են». Էդգար Էլբակյանը` Լենա Նազարյանի հայտարարության մասինՀունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը անտեսում է հայկական կողմի կարիքները․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Մեդիավրեժ. Փաշինյանը պատժում է իր ուղերձը եթեր չհեռարձակած լրատվամիջոցներինԳյումրիից ու գյումրեցիներից հեռու մնացեք. Նազելի Բաղդասարյանը՝ Վազգեն Մանուկյանին Չեմ կարծում, որ Փաշինյանը Գյումրիում 30-ից ավելի աջակից ունենա. Իշխան Սաղաթելյան Քաղաքացիների անունից 2 բառ կասեմ ինքնահռչակին՝ ամոթ քեզ. «Իմ քայլի» պատգամավորը` Վազգեն Մանուկյանին Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները. News.am Օգոստոսի 22-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են․ ոստիկանություն Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Մանե Թանդիլյան«Պարզվեց, որ Էլչիբեյը շատ ավելի հայրենասեր էր, քան Նիկոլը»Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ. Լենա Նազարյան. Sputnik ԱրմենիաՔննարկվել է հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնմանն ուղղված քայլերը «Ինչ ասել եմ, ասել եմ»․ Վազգեն Մանուկյանը՝ ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժեր» անվանելու մասին Փաշինյանի՝ պաթոլոգիկ ստախոսության գինը Հայաստանի համարԴե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. բայց Նիկոլ կարո՞ղ է տենց բան անի. Վազգեն Մանուկյան Ամանորյա պարգևատրումներ են ստացել նաև գլխավոր դատախազն ու տեղակալները. «Փաստինֆո»Դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները. ԱԳՆ խոսնակԻշխանությունները հետևողականորեն մեր պետությունը տանում են դեպի կործանման․ Իշխան Սաղաթելյան Էրդողանը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո իր ինքնազգացողության մասինՄհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանըՍեյրան Օհանյանը, խեղաթյուրելով փաստերը, գրառում է կատարել, որի բովանդակությունը անկեղծ տարակուսանքի տեղիք է տալիս․ դատախազություն Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են. ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված. Վազգեն Մանուկյան Պետբյուջեի հարկային եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով ՀՀ զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ 1,5 միլիոն դրամ հափշտակած անձը ձերբակալվել է Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով մի կնոջ հետ. MediaportԱռաջարկվել է տալ 5 շրջան. Լաչինն ու Քելբաջարը մնում էին՝ մինչև Արցախի կարգավիճակի հարցը. Վազգեն Մանուկյան Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ․ «Այբ»Իլհամ Ալիևը տիկնոջ հետ թեյել է Շուշիում (տեսանյութ) Ահա թե ինչպես ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հակառակորդները գրավեցին Կոնգրեսը (տեսանյութ)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել