00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Կյանքից հեռացել է Դիեգո ՄարադոնանԱրշավ եկեղեցու դեմ. ովքե՞ր և ի՞նչ նպատակով են խարխլում պետության հոգևոր հիմքերըՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետԿաննի եւ Տալլինի փառատոնները դատապարտել են Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն միտված Ադրբեջանի կոչերըԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը հնարավոր է` նույնպես անցնի թշնամունՀՔԾ է հրավիրվել ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը 73 մլն 105 հազար դրամ պարգեւավճար՝ պատերազմի թեժ օրերին. Yerevan.Today Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Ինչո՞վ են հայտնի ԱԳՆ և ՊՆ նորանշնակ նախարարները

Հայտնի է ՀՀ Պն նոր ղեկավարի անունը. նա, ինչպես և սպասվում էր, 1999-2000 թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է, ում ժամանակին աշխատանքից ազատել է և աստիճանազրկել Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մեղադրանքով։ Նա նշանակվել էր Վազգեն Սարգսյանի կողմից, երբ որ նա դարձավ վարչապետ։ Եվ ազատվել է վարչապետ Արամ Սարգսյանի հետ 2000 թվականի մայիսին։ 2018թ-ի վերջերին և 2019թ-ի սկզբին նրա անունը ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում շրջանառվում էր որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում գեներալ Յուրի Խաչատուրովի հավանական փոխարինող։ Բայց այն ժամանակ լուրերը գործնական լուծումների չվերածվեցին։ Իսկ այսօր Հարությունյանն առանձնահատուկ պաշտոնյա է դարձել Հայաստանի իշխանական հիերարխիայում։ Չնայած ընդդիմադիր գործունեության փորձին` նախկին նախարարին դժվար է քաղաքական առումով ծայրահեղական անվանել։ Գեներալը հետևողական էր այն հարցում, որ Հայաստանը ռազմավարական ընտրություն է կատարում հօգուտ Ռուսաստանի։ Նա հաճախ է մասնակցել Մոսկվայում անցկացվող տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ համաժողովներին, որտեղ կշռադատված գնահատականներ է հնչեցրել, ընդհանուր առմամբ, Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Վաղարշակ Հարությունյանը այս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ է տվել, խոսել տարբեր կարևորագույն թեմաների մասին և այն, թե ինչ մոտեցում ունի նորանշանակ ՊՆ ղեկավարը այս կամ այն հարցի, խնդրի շուրջ՝ թույլ է տալիս ավելի լավ պատկերացում կազմել, թե ում է այս դիրքը վստահել Նիկոլ Փաշինյանը:


Դիցուք՝ ի՞նչ է ասել Վաղարշակ Հարությունյանը հոկտեմբերի 27-ի մասով: Նա կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն. նախ` Ղարաբաղյան հակամարտության Մեղրիի տարբերակը, այնուհետև իշխանություն պահելու խնդիրը և, իհարկե, ֆինանսական կորուստների հարցը: 


Խոսելով ՀԱՊԿ մասին` Հարությունյանը մշտապես այն անվանել է ՀՀ անվտանգության երաշխավոր: ՌԴ-ն էլ, ըստ Վաղարշակ Հարությունյանի, տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորն է: Նշենք, որ մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Նիկոլ Փաշինյանը չէր կիսում այդ կարծիքը: Միևնույն ժամանակ Վաղարշակ Հարությունյանը հայտարարում էր, ո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի: 

Ի մի բերելով Վաղարշակ Հարությունյանի մոտեցումները Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշենք, որ հարցազրույցներից մեկում Հարությունյանը ասել է հետևյալը. «Ցավոտ լուծումը ես տեսնում եմ հետեւյալում, որ Ղարաբաղի անկախ կարգավիճակի դիմաց պետք է տրամադրվեն տարածքներ: Սա է, ուրիշ ցավոտ լուծում ես չեմ էլ կարող ենթադրել: Եթե մենք բանակցում ենք, ապա հարց է առաջանում՝ ինչ է զիջում Ղարաբաղը, Հայաստանը, ինչ է զիջում Ադրբեջանը: Սակայն հիմա զիջումների մասին խոսելը համարում եմ վաղաժամկետ: ի դեպ, Հարությունյանը ժամանակին հայտարարել է, որ եթե զիջենք Արցախում՝ հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի տարածքում: 
Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն, նախկին նախարարն ժամանակին հայտարարել է՝. քանի որ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղն իմն է, տարածքներն իմն են, Երևանն իմն է, այստեղ խոսել նույնիսկ փոխզիջումների մասին, համարում եմ անթույլատրելի, քանի որ Ադրբեջանը դա որպես թուլություն է ընկալում»։ 

Հարությունյանը հետաքրքիր կանխատեսում էր արել այս տարվա սկզբին, որ լայնածավալ պատերազմ մոտակա ժամանակներս չի սպասվում: Ինչպես տեսանք՝ այս հարցում Հարությունյանի կանխատեսումները չարդարացան: 

Վաղարշակ Հարությունյանը ժամանակին պաշտպանել է Սերժ Սարգսյանին՝ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հնչեցվող մեղադրանքների ֆոնին: «Մեր ռազմաքաղաքական իշխանությունն ապրիլյան գործողությունների ժամանակ շատ սառնասիրտ, պատասխանատու մոտեցավ, եթե մենք սխալ թույլ տայինք, և, ասենք՝ հայկական բանակը մտցնեինք Ղարաբաղ, հայտարարեինք մոբիլիզացիա, հասկանում եք՝ Ադրբեջանը շանտաժ էր անում, նա չէր ուզում լայնածավալ պատերազմ, խնդիր չուներ Ստեփանակերտը վերցնել: Նա ուզում էր վերցնել մի քանի բնակավայր և հետո շանտաժի ենթարկել համանախագահներին ու ասել՝ տեսեք, ես ուժեղ եմ, ես պատերազմով կվերցնեմ, բերեք ինձ նախագիծ, որը կվերադարձնի ինձ Ղարաբաղը: Նորից եմ շեշտում՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը եթե սառնասրտություն չդրսևորեր ու նույն քայլերն աներ, ինչ Ադրբեջանը, դա կբերեր լայնածավալ պատերազմի»- ասել նա: 

2018 թվականին Հարությունյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ իր պաշտոնավարման ժամանակ բանակում կաշառքի մասին, թե ինչպես էին այն ժամանակ որոշ պաշտոնյաներ խաբում զորակոչիկների ծնողներին եւ կաշառք վերցնում՝ մատը մատին չտալով նրանց երեխաների համար: Հարցին՝ Ձեր ժամանակ բանակում կաշառք կա՞ր՝ նա պատասխանեց. «Իհարկե: Հիմնական կաշառակերությունը զորակոչի պահն է: Պայքարում էինք: Ասենք թե մինչեւ վերջ մի հոգի գիտեր, թե ով ուր պիտի գնա, նույնիսկ շտաբի պետը չգիտեր: Վերջին պահին ես ասում էի՝ այս խումբը գնում է այստեղ: Բայց փողը ոնց էին աշխատում՝ ասենք, զինկոմիսարիատը պետք է ուղարկեր 30 հոգի Ղարաբաղ, մնացած 70 հոգին՝ Հայաստանի տարածքում: Հիմնականում կաշառք տալիս ասում են՝ Ղարաբաղ մի ուղարկեք: Ասենք, 100 հոգի իր մոտ գալիս է, ինքը սաղին ասում է՝ եղավ, Ղարաբաղ չեմ ուղարկի: Հետո, երբ այդ 30-ը ընկնում են Ղարաբաղ, ինքն ասում է՝ դե, չստացվեց, էս էլ ձեր փողը: Ու այն 70 հոգու փողը վերցնում է, բայց ինքը ոչ մի բան չի արել»: 

Քչերն են հիշում, սակայն Վաղարշակ Հարությունյանը ժամանակին կոչ էր անում Հայաստանին միանալ ռուս-վրացական պատերազմին, իհարկե, ՌԴ-ի կողմից: 

2009 թվականին էլ sion.ru կայքին տրված հարցազրույցում Հարությունյանը նշել էր, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միակ հետաքրքրությունը տարածաշրջանում դա ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս բերելն է: 

Ոչ պակաս ուշագրավ անձ է նաև ԱԳՆ նոր ղեկավարը: Արա Այվազյանի աշխատանքային գործունեության մասին մամուլում շրջանառվեցին բազմաթիվ տեղեկություններ: Հայտնի է նաև հետևյալը՝ նա դեմ է եղել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Դա են փաստում նրա կողմից հնչեցված քննադատական խոսքերը Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու՝ Հայաստանի Հանրապետության որոշման մասին հայտարարության առիթով: Այդ քննադատությունը նա, ըստ մամուլի, հնչեցրել է ոչ պաշտոնական շրջանակում՝ Արցախում տեղի ունեցած՝ դեսպանների հավաքի ժամանակ: 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
25 Նոյ
Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Կյանքից հեռացել է Դիեգո ՄարադոնանՈւկրաինացի զինվորականները շրջափակման մեջ են ընկել Ղարաբաղի շրջաններից մեկում. Инфотека24 Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը կոչ է անում Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը Արշավ եկեղեցու դեմ. ովքե՞ր և ի՞նչ նպատակով են խարխլում պետության հոգևոր հիմքերըԱրա Սաղաթելյանը հայտնել է ՀՔԾ հրավիրվելու պատճառները Ֆրանսիայի Սենատում սկսել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումը Լենա Նազարյանը, դուրս գալով գեղեցկության սրահից, չպատասխանեց ոչ մի հարցի․ «Հրապարակ»Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետԿաննի եւ Տալլինի փառատոնները դատապարտել են Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն միտված Ադրբեջանի կոչերըԿոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ) Հասկանում ե՞ս, որ քեզ այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում. Տիգրան Աբրահամյանը` Նիկոլ ՓաշինյանինԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը հնարավոր է` նույնպես անցնի թշնամունՌուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել մոտ 3000 տոննա շինանյութ. Իգոր ԿոնաշենկովԿառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին բերման ենթարկվեց (տեսանյութ)ՀՔԾ է հրավիրվել ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը «Նարեկ Սարգսյանը զոհվել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից՝ բռնելով անմահության ճամփան…»73 մլն 105 հազար դրամ պարգեւավճար՝ պատերազմի թեժ օրերին. Yerevan.Today Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերըՌազմական դրությունն օր առաջ հանելը կնպաստի այսօր առկա ճգնաժամի մեղմմանը. Գևորգ Գորգիսյան Վարչապետը ներկայացրել է գերեվարված անձանց հետվերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները Ֆրանսիան ջանքեր է գործադրում ԼՂ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խաղում ջախջախեց «Բրյուգեին»Վարչապետ դառնալու հավակնության մասին խոսք լինել չի կարող. ՍարգսյանՀիմա հնարավոր է պահել Շուշին, հետ ստանալ Հադրութը. Հրանտ Բագրատյան Այսուհետ Արցախ ելքն ու մուտքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով ՀՀ նախագահը՝ British Petroleum-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ իր հարաբերությունների մասին Չեխիայում եղնիկը որսորդից զենքը «վերցրել» և անհայտացել է անտառում Քարվաճառը հանձնեցինք, բայց եկեք չտրվենք տառապանքներին․ Իվետա Մուկուչյան Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում Որտե՞ղ են պատերազմ մեկնելու համար ազատված դատապարտյալները. որոշների մասին տեղեկություն չկաԵրգչուհի Բեյոնսեն ներկայացվել է «Գրեմմիի» ինը անվանակարգում «Չելսին» հաղթեց «Ռենին»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ապահովելովԻրանում հայ զինծառայողների գտնվելու մասին լուրերը չեն հաստատվել. Մխիթար ՀայրապետյանՆիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրելՉարեքտարցիները այրել են տները, բայց հնարավոր է՝ գյուղը մնա Արցախին (տեսանյութ)Ադրբեջանցիները, ռուսական կեղծ համազգեստով, մտել են Արցախի գյուղեր և փորձել գերեվարել բնակիչներին (տեսանյութ) Փաշինյանը Ստեփանակերտը չէր խնայի, բայց Պուտինը երևի ասել է՝ հո դու աննորմալ չես․ Հրանտ Բագրատյան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեցԱվտովթար Դիլիջանում․ կան տուժածներ Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները Ցավոք, մեր երկիրը նրա նման բժիշկ կորցրեց․ Նարեկը զոհվել է թշնամու անօդաչու սարքի հարվածիցՆեյմարի՝ տուգանայինից խփած գոլը ՊՍԺ-ին հաղթանակ բերեց «Լայպցիգի» դեմ խաղումԿրեմլը բացահայտել է Ալիևի ու Փաշինյանի հետ Պուտինի զրույցի մանրամասներըԺողովուրդ, մի՞թե մենք ազգովի թասիբ չունենք․ Աշոտյան Հացադուլին միանալու որոշում է կայացրել 2008-ին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը․ Գեղամ ՄանուկյանՓայլանը Թուրքիայի ԱԳ նախարարին ասել է իր երազանքի մասին. Չավուշօղլուն արձագանքել է ԱՀԿ-ն հայտնում է կորոնավիրուսային վարակների աննախադեպ աճի մասինՄարուքյանն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով դիմել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել