Նիկոլ Փաշինյանը կարող էր պատերազմն ավելի վաղ կանգնեցնել. Սայաթ Շիրինյան
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունը շատ կարևոր էր այս ժամանակահատվածում և շատ հարցերի պատասխան տվեց: Այս մասին իր ասուլիսի ընթացքում ասաց Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Գնդապետն այն կարծիքին է, որ տեղի ունեցածի մեջ միայն Նիկոլ Փաշինյանին մեղադրելն այդքան էլ ճիշտ չէ. «Այս ժամանակահատվածում հանցավոր խումբ է ձևավորվել Նիկոլ Փաշինյանի շուրջ և այդ բանդայի մեջ, ըստ էության, իրենց գործունեությունն ունեցել են նաև ներկա մյուս իշխանականները: Պաշտպանության նախարարը հանգիստ խղճով թողնում, գնում է և որևէ հայտարարություն չի անում, ընդամենը, ասում է՝ ես պատասխանատու եմ, բայց ինչի՞ համար: Մենք 5000-ից ավելի զոհեր ունենք, ես խոնարհվում եմ զոհվածների ծնողների առաջ»:
Շիրինյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ավելի վաղ կանգնեցնել պատերազմը. «Նիկո՛լ Փաշինյան, եթե հաշվի չէիր առնելու ժողովրդի կարծիքը՝ նույն հաջողությամբ կարող էիր 18-19-ին կանգնեցնել պատերազմը և մենք չէինք ունենա այսքան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը 10 հազարից ավելի է»:
«Այն հանցավոր մտադրությունները, որոնք ունեին այս իշխանությունները, բացահայտվում է, և ՌԴ նախագահն էլ հստակ ասաց, որ Շուշիի վերաբերյալ որևէ խոսք չի եղել»,- նկատեց Սայաթ Շիրինյանը: