Անհետ կորած զինվորների հարազատներից մի քանիսին ընդունեցին Կառավարության շենք
Անհետ կորած զինվորների հարազատները այսօր վաղ առավոտից իրենց ձայնը լսելի են փորձում դարձնել ոչ միայն մեր, այլև ՌԴ իշխանություններին: Քաղաքացիները սկզբում Պաշտպանության նախարարության դիմաց էին, այնուհետև տեղափոխվեցին Ռուսաստանի դեսպանատան դիմաց, իսկ հիմա էլ՝ Կառավարության շենքի դիմաց են:
Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկավ Կառավարության աշխատակից և հավաքվածներին փոխանցեց, որ իրենցից ընտրեն 40-50 հոգի քաղաքացու, որոնք պետք է մտնեն շենք:
Նշենք, որ քաղաքացիները դեռ չգիտեն, թե ում հետ պետք է հանդիպեն և քննարկեն իրենց հուզող խնդիրները: