00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը ՀՔԾ-ն հերքել է տարածված լուրը, թե Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբԷքսկլյուզիվ լուսանկարներ Ավետիսյանի դստեր և Ծառուկյանի որդու հարսանիքից Կառավարությունը համաներում է շնորհում բանակից թռածներին. Վարդան Բադալյան «Թռչելիս մի վախեցիր, թե հանկարծ վայր կընկնես...»․ «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանի գեղեցիկ ֆոտոշարքը Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ Քասախ գյուղումՍամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսներ երբևէ չի տնօրինել. պարզաբանում Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե՝ «Իմ անուշ աղջիկ»

Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ․ Արմեն Գեւորգյան

Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«1․ Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։ Այս կառավարության հետագա աշխատանքը կբերի հասարակությանը նաեւ անխուսափելի բարոյական դեգրադացիայի՝ արմատախիլ անելով պատիվ, արժանապատվություն եւ ամոթ հասկացությունները։

2․ Բացի պատերազմի ամոթալի հետեւանքներից, բոլորի համար պարզ դարձավ, որ գործող կառավարությունն անընդունակ է լուծել նաեւ երկրի առաջ կանգնած՝ զարգացման ու պետական մենեջմենթի հարցերը։ Այն պարզապես ձախողում է ամեն ինչ։ Մինչեւ վերջին իրադարձությունները կառավարման փորձի ու պետական մտածողության բացակայությունը փոխհատուցվում էր բարձր հասարակական-քաղաքական լեգիտիմությամբ։ Այսօր արդեն դա էլ չկա։

3․ Քաղաքակիրթ աշխարհում նման իրավիճակներում գործող իշխանությունները հրաժարական են տալիս՝ հնարավորություն ստեղծելով երկրում նոր, բոլոր առումներով լեգիտիմ քաղաքական իշխանության ձեւավորման համար։ Անգամ պատերազմում պարտված քաղաքական ուժը կարող է մասնակցել ընտրություններին եւ պաշտպանել սեփական տեսակետը: 2018 թվականին այս իշխանության նախընտրական ծրագրում խոսք չի եղել Արցախյան հարցի նմանօրինակ լուծման մասին։ Ընտրողների հետ այս թեմայով պայմանագիր չի եղել։ Փոխարենը՝ եղել է հրապարակային խոստում՝ Արցախի հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնել բաց, թափանցիկ եղանակով։ Խոստումը, ինչպես գիտենք, դրժվեց։

4․ 2018 թվականին եւս կար իշխանության ճգնաժամ, որը հանգուցալուծվեց գործող կառավարության հեռացմամբ եւ մթնոլորտում, երբ բոլորը գիտակցում էին նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Միակ խնդիրն այն էր, որ 2018 թվականին անցկացված արտահերթ ընտրությունների նպատակը չէր՝ երկրում ադեկվատ քաղաքական լանդշաֆտ ձեւավորել, այլ՝ պարզապես վերջնականապես իրավականորեն ձեւակերպել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Միշտ, բոլոր ժամանակներում անհրաժեշտ է խուսափել իշխանությունն ամեն գնով պահելուց։ Իրավիճակը, երբ «ես չեմ պատրաստվում հրաժարական տալ» կամ «Հայաստանում չի լինելու ուրիշ վարչապետ, բացի Փաշինյանից», իսկական ֆեոդալիզմ է։

5․ Մյուս կողմից, սովորությունը՝ ընտրողներին դիմել միայն սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով, Փաշինյանի կառավարման ողջ ընթացքին է հատուկ եղել։ Ցույցերի եւ հավաքների կազմակերպում համավարակի շրջանում՝ խնդրեմ։ Իսկ ահա անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքում ինքը կարող է կորցնել իշխանությունը, դա նրան իհարկե չի հետաքրքրում։

6․ Որքան երկար է ձգվում իշխանության անորոշությունը, այնքան ավելի դժվար է լինելու գործողների համար՝ հեռանալ հանդարտ ռեժիմում։ Ագրեսիան, ատելությունը եւ չարությունը շուտով սկսելու են կուտակվել ոչ թե ֆեյսբուքի վիրտուալ աշխարհում, այլ՝ կոնկրետ մարդկանց մտքերում եւ սրտերում։ Դա վտանգավոր է դառնում նաեւ երկրի համար՝ նրա զարգացման հեռանկարի եւ նոր ուժով ու նոր ծավալով ծագող ծանր մարտահրավերների չեզոքացման հնարավորության առումով։

7․ Պարզ ճշմարտություն է նաեւ, որ Արցախի շուրջ բանակցությունները շարունակելու եւ վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար բանակցողը պետք է ունենա իր ընտրողների ամուր մանդատը։ Եթե դու այդքա՛ն վստահ ես քո իրավացիության մեջ եւ ցանկանում ես շարունակել քո քաղաքականությունը, ապա նոր մանդատ ստացիր ընտրողներիցդ ու շարունակիր։ Արցախի հարցով ապագա լուծումների ֆորմատը կարող է տարբեր լինել՝ քաղաքական տարբեր ուժերի պատկերացումներում։ Ակնհայտ է, որ ապագա ընտրություններում այս հարցը դառնալու է որոշիչ։ Հնարավոր չի լինելու նաեւ խուսափել Հայաստանի երկարաժամկետ անվտանգության ապահովման երաշխիքների քննարկումից։ Ո՞վ եւ ինչպե՞ս է տեսնում այս հարցի լուծումը ստեղծված պայմաններում։ Ոչ մի սոցիոլոգիական հարցում չի կարող որոշել հանրային տրամադրություններն այս իրավիճակում։ Միայն նոր ընտրություններն են կարող դա անել։

8․ Իշխանության լեգիտիմությունը կարեւոր է նաեւ Հայաստանի արտաքին գործընկերների համար։ Այս հարցն առայժմ չեն բարձրացնում Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Բայց դա ժամանակավոր է։ Այս երկրու երկրներին առայժմ ձեռնտու է շարունակել աշխատանքը Փաշինյանի խոցելի կառավարության հետ, որպեսզի ապահովվի ընդունված որոշումների անբեկանելիությունը։ Փաշինյանի կառավարությունն այլեւս չի կարող ունենալ նախկին նշանակությունը արեւմուտքի եւ Իրանի համար։ Արեւմուտքը հաշվարկել էր, որ Նիկոլի ավտորիտար իշխանության ամրապնդման լուռ աջակցության դեպքում կստանա որոշակի առավելություն կամ, առնվազն, կհասնի Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը տարածաշրջանային գործընթացների վրա։ Հիշեք ժողովրդավարական Եվրոպայի չեզոք արձագանքը՝ հակասահմանադրական հանրաքվեի որոշման ընդունմանը, իսկ հետո էլ՝ ԱԺ միջոցով ՍԴ նոր կազմի որոշմանը։ Նիկոլն էլ ըստ էության “գցեց” իր արեւմտյան գործընկերներին։ Երկրին պետք է նոր իշխանություն, որպեսզի կարողանանք արտաքին աշխարհի հետ նորովի հարաբերվել։

9. Ինչու՞ է անհրաժեշտ անցումային կառավարություն ձեւավորել գործող ԱԺ պայմաններում։ Այն բանի համար, որպեսզի գործընթացներն իրականացվեն բացառապես սահմանադրական ճանապարհով։ Միեւնույն ժամանակ պետք է բացառել 2018 թվականի իրավիճակի կրկնությունը, երբ ընտրությունների ողջ առերեւույթ ազնվության եւ արդարության պարագայում դրանց արդյունքներն ի սկզբանե պարզ էին, եւ երկրում չձեւավորվեց էֆեկտիվ քաղաքական լանդշաֆտ։ Մեզ պետք է լինելու հասնել ընտրություններին ընտրողների առավելագույն մասնակցության, ինչը տեղի չունեցավ 2018-ին։ Անցումային կառավարությունը չպետք է ներգրավված լինի ներքաղաքական գործընթացներում, նրա գործունեության շրջանում իրավիճակը երկրում պետք է հանդարտվի, ընտրողները պետք է ժամանակ ու հնարավորություն ստանան՝ գիտակցել, թե ինչ է կատարվել՝ ինքնուրույն, առանց ֆեյսբուքյան ֆեյքային ուղեղալվացման, հիմնական քաղաքական կուսակցություններն էլ պետք է կողմնորոշվեն ու ներկայացնեն իրենց գործողությունների ծրագրերը։ Անհրաժեշտ է, որ մթնոլորտը սառի, ընդհանուր լարվածությունն իջնի, կրքերը հանդարտվեն։ Նիկոլի գլխավորած այս կառավարության օրոք դա չի կարող տեղի ունենալ։ Անցումային կառավարությունը լինելու է ժամանակավոր, բայց իր աշխատանքը պետք է բեկումնային լինի։ Այն պետք է թույլ չտա պետականության դեֆոլտը։

10․ Ակնհայտ է նաեւ, որ այսօր բարձրաձայն հանդես եկողները հիմնականում հասարակության առավել կրթված, առաջադեմ շերտերն են՝ քաղաքականապես առավել գրագետ։ Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գործընթացներին հետեւել տնից՝ վախենալով ոչ թե վիրուսից, այլ, առավելապես, հնարավոր հետապնդումներից։ Շատերն առայժմ ապրում են՝ փորձելով համակերպվել իրենց նոր վշտի հետ։ Սակայն այս ամենը չպետք է ազդի սկսված քաղաքական գործընթացի ելքի վրա։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է։ Որոշակի պատմական ժամանակահատվածներում քաղաքական գործընթացների անխուսափելիությունն ապահովում է հասարակության հենց առաջադեմ հատվածը՝ վերնախավը։ Այդ պատճառով հենց հասարակության վերնախավն այսօր կոչված է որոշումներ կայացներ ոչ միայն իր, այլ՝ բոլորի կողմից ու բոլորի համար։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
10 Ապր
«Մենք գլոբուսի մյուս ծայրում ենք հիմա միասին». Սոֆի Դևոյանի ջերմ ֆոտոշարքը սիրելիի հետOրենքների պահանջների չկատարումն արդեն հստակ արձանագրված է. Ռուբեն Հայրապետյան Ադրբեջանում ջիհադականները կտտանքների են ենթարկել հայ գերիներին. The Stream Բայդենը 715 միլիարդ դոլար է պահանջել Ռուսաստանին ու Չինաստանին զսպելու համարՍտեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Կոնգոյում ՄԱԿ-ի դեմ բողոքի ակցիաներում երկու մարդ է մահացել Մի բարեկամ ունեի ինձ ասաց՝ քեզ ո՞վ էր ասում թողնես քո բարեկեցիկ կյանքն ու գաս էս ՔԱՄԲԱԽ երկիրը. Հասմիկ ՊապյանՊուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը Դերասանուհի Էլեն Ասատրյանը`սև շքեղ զգեստով ՀՔԾ-ն հերքել է տարածված լուրը, թե Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբՄադրիդի «Ռեալի» չորս խաղացողներ բաց կթողնեն «Բարսելոնայի» դեմ խաղըԷքսկլյուզիվ լուսանկարներ Ավետիսյանի դստեր և Ծառուկյանի որդու հարսանիքից Կառավարությունը համաներում է շնորհում բանակից թռածներին. Վարդան Բադալյան «Թռչելիս մի վախեցիր, թե հանկարծ վայր կընկնես...»․ «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանի գեղեցիկ ֆոտոշարքը Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ Քասախ գյուղումՍամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսներ երբևէ չի տնօրինել. պարզաբանում Ուկրաինայի ԶՈՒ֊ն բացառել է ուժի կիրառումը ԴոնբասումԳրում են՝ լսել ենք՝ ռակ ես, երբ ես սատկելու՝ պրծնենք քեզանից. Սամվել Գրիգորյանը՝ իրեն վիրավորողների մասին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստՏեսահոլովակի պրեմիերա․ Արամե՝ «Իմ անուշ աղջիկ»Սպասվում է անձրև և ամպրոպԼոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բայդենին ճանաչել ՑեղասպանությունըՄեկ այլ երկնաքեր, ծառերի, այգու փոխարեն. որտե՞ղ են այն տղաները, ովքեր Մաշտոցի պուրակի ծառերի համար էին պայքարում (տեսանյութ)Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել Ռազմագերիների հարցի լուծումը շատ պարզ է. պետք է բոլոր տեսակի բանակցությունները դադարեն. Գեւորգ ԴանիելյանՄասիսում 49-ամյա կինն իր ծանոթ տղամարդու մասին արատավորող տեղեկությունները չհրապարակելու դիմաց 1.7 մլն դրամ է վերցրելՌԴ Պետդումայի պատգամավորը հորդորել է մոռանալ Թուրքիա մեկնելու մասինՍամվել Գասպարյանը` Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն«Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց, թե ում հետ կհամագործակցենՈրոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանումՄեր բանակի արդիականացման առաջնահերթությունները. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊարզվել է երեկ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի հետևանքով տուժած 5 քաղաքացիների ինքնությունըԹուրքիան մտադիր է ներդրումներ անել Լեռնային ՂարաբաղումՌոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել. գրասենյակի համակարգողՂրիմում ահաբեկչություն է կանխվելՀայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի կրճատում, որը երկրորդ լավագույն արդյունքն է. Ռուստամ ԲադասյանՄեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար ՂազարյանԱստղագուշակ՝ ապրիլի 10-ի համարՉհրապարակված լուսանկարներ՝ Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքիցՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք, մահացել է 31 մարդGoogle Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունովՀայը ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար պետք է մերժել ոչ միայն դրսի, այլև ներսի թշնամուն. Հասրաթյան«Մենք այս կյանքում հյուր ենք միայն». Ալլա Պուգաչովան նկարահանվել է Չեռնոբիլի մասին տեսանյութումԿարիբյան կղզիներից մեկում հրաբխի ժայթքման պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել«Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ». Արցախի ԱԳՆ Օրվա խորհուրդ «Հրապարակ». Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը. ովքեր այսօր կերգեն Ծառուկյանի որդու «թագավորական» հարսանիքինՀերացու փողոցում բախվել են «Dodge Challenger»-ն ու «Mitsubishi Colt»-ը. կա վիրավոր«Փաստ». Տպավորություններով «հարցում» են անցկացնում
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել