00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեկնարկեց Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան. Աննա Նաղդալյան Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Մանե Թանդիլյան ՏՄՊՊՀ-ն մատնեց Նիկոլ ՓաշինյանինԱնցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը. հայտարարություն ՊՎԾ կասկածելի լռությունը. որտե՞ղ են խոստացված բացահայտումներըԿառավարության կողմից ստեղծված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տապալվել է. «Mediaport» ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանինԱրցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը

Կտրել են հայ ռազմագերու գլուխը, այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա. ապացույցներ՝ խոշտանգումներից

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին: Մասնավորապես, խախտվել է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնեւի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնեւի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության 44-րդ, 45-րդ, 47-րդ հոդվածների, 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի եւ 85-րդ հոդվածի 5-րդ մասի, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը, այն է՝ առկա են տվյալներ Ադրբեջանի զինված ուժերի մոտ գտնվող եւ վերոնշյալ կոնվենցիաներով պաշտպանության իրավունք ունեցող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու բազմզաթիվ դեպքերի մասին:

Մասնավորապես՝

2020թ. հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ն.Բ.-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել են վերջինիս ազգականին եւ հայտնել, որ ռազմագերուն գլխատելու են եւ նկարը տեղադրեն համացանցում: Մի քանի ժամ անց ազգականները սպանված ռազմագերու լուսանկարը նկատել են վերջինիս սոցիալական ցանցի էջում:

Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձ, ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչ Մ.Մ.-ին եւ իր կամքին հակառակ տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ ենթարկելով անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների՝ ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:

Համացանցային տարբեր էջերում առկա են տարբեր օրերի տեղադրված բազմաթիվ տեսանյութեր, համաձայն որոնց Ադրբեջանական դրոշն ուսին զինվորական համազգեստով անձը գնդակահարել է վիրավոր ռազմագերի Ա.Մ.-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը եւ այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին,  կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են թվով 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ հարվածելով նրա գլխին, շամփուրով հարվածներ են հասցրել թվով 5 ռազմագերիներին, որոնց մեջ կան վիրավորներ, ինչպես նաեւ պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին, ուղեկցել են քաղաքացիական հագուստով մեկ տարեց տղամարդու, որի ընթացքում հարվածել են նրա մեջքին, հայհոյանքներ են հնչեցրել գետնին ընկած ռազմագերու հասցեին՝ քաշքշելով նրա կրծքավանդակի հատվածից:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ոտքը դնելով տանկի վրա վիրավոր ընկած ռազմագերու գլխին, ստիպել է ադրբեջաներեն հնչեցնել «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» արտահայտությունը:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված մեկ այլ տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը գերեվարել են երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947 թվականին ծնված Բ.Հ.-ին եւ Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Յ.Ա.-ին, իսկ հաջորդող տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով կրակոցներ արձակելով սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հիշյալ երկու անձանց:

2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ս.Ա.-ի բջջային հեռախոսի «WhatsApp» հավելվածի միջոցով նրա ընկերոջը հաղորդագրություն են ուղարկել այն մասին, որ վերջինս գերության մեջ է: Հոկտեմբերի 21-ին Ս.Ա.-ի մեկ այլ ընկերը «TikTok» սոցիալական ցանցում նկատել է տեսանյութ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռազմագերուն հարվածել են եւ ստիպել վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին:

2020թ. հոկտեմբերի 16-ին առավոտյան Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ներխուժել են Հադրութ քաղաքի բնակչուհի Ժ.Բ.-ի բնակարան եւ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերից քարշ տալով, իր կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան եւ բացահայտ առեւանգելու եղանակով տեղափոխել Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու: Բռնություն գործադրելու եղանակով շուրջ 12 օր պահելուց հետո՝ հոկտեմբերի 28-ին Կարմիր Խաչի միջոցով նրան հանձնել են ՀՀ-ին:

 «Hraparak.am» էլեկտրոնային կայքում առկա տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հարվածներ են հասցրել թվով 3 ռազմագերիներին:

Բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները պատշաճ իրավական ընթացակարգով ստուգվում են, դրանց կապակցությամբ իրականացվել են դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ապացույցների ամբողջացման, դրանց քրեաիրավական խիստ գնահատականներ տալու հիմքերի ապահովման, հանցագործություն կատարած անձանց նույնականացման եւ քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:

Արդեն իսկ ձեռք բերված բավարար օբյեկտիվ ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք կենտրոնացված կազմակերպմամբ, բազմաթիվ զինծառայողների նկատմամբ, ազգային ատելության ընդգծված շարժառիթով, իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռեւս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսեւորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում: Այդ նպատակով ՀՀ դատախազությունը, ինչպես նաեւ քրեական գործի վարույթն իրականցնող մարմինը մշտական կապի եւ գործակցության մեջ են նաեւ ռազմագերիների եւ գերության մեջ գտնվող ՀՀ եւ ԱՀ քաղաքացիների հարցերով զբաղվող ներպետական համապատասխան մարմինների հետ:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
22 Հուն
«Շուշին եղել և հավիտյանս մնալու է հայկական». արցախցի պատգամավորը` ՓաշինյանինՄեկնարկեց Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան. Աննա Նաղդալյան Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ «արշավի» վերաբերյալ. Արայիկ Հարությունյան Սյունիքի մի շարք տարածքների և ռազմավարական դիրքերի հանձնումը Ադրբեջանին որևէ փաստաթղթով ամրագրված չէ. «Երկիր» Գործարկվել է սոցիալական շտապօգնության արագ արձագանքման հարթակ. Մանե Թանդիլյան ՏՄՊՊՀ-ն մատնեց Նիկոլ ՓաշինյանինԹող ձեր տարածած ուրախությունն ու ժպիտը վերադառնան ձեզ․ Զարուհի Բաբայան (լուսանկար) Թշնամին ցուցանակ է տեղադրել Ճակատեն գյուղ տանող ճանապարհին. «Инфотека24» Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ «Հրապարակ»-ը տարածել է կեղծ տեղեկատվություն ՌԴ դեսպանի մասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը. հայտարարություն Հրապարակվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի` մահից առաջ արված ձայնային հաղորդագրությունը Ներկայիս իշխանությունների հետ մոտենում ենք հաջորդ՝ ավելի մեծ պատերազմին․ Վարուժան ԳեղամյանՊՎԾ կասկածելի լռությունը. որտե՞ղ են խոստացված բացահայտումներըԿառավարության կողմից ստեղծված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տապալվել է. «Mediaport» Կարսում շարունակվում են թուրք֊ադրբեջանական զորավարժությունների նախապատրաստությունները (լուսանկարներ)ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանինԱրցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը «Իր կյանքը չէր պատկերացնում առանց համազգեստի». ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանը զոհվել է Շուշիում (տեսանյութ)Ադրբեջանը գերության մեջ գտնվող երկու հայերին մեղադրանք է առաջադրել՝ ահաբեկչության հոդվածովԱրցախի խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան «Երևանյան» լճի մոտ գտնվող քարանձավից քաղաքացու դի է դուրս բերվել Մինչ օրս Արցախ է վերադարձել 50 521 մարդ (տեսանյութ)Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ«ՖԻՆՔԱ» ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք. ԿԲ Սայաթ Շիրինյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է Իհարկե, Շուշին հայկական է. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ապամոնտաժում` Շենգավիթ վարչական շրջանում Արարատ Միրզոյանը չպատասխանեց գործակալ լինելու մասին լրագրողների հարցին (տեսանյութ) Ընդամենը երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում էր հայոց արժանապատվության միջնաբերդ. ԶոհրաբյանՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ հաջակցություն Արցախի Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են (տեսանյութ)ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանությունԷկոնոմիկայի նախարարը մեկնեց ԻրանՇուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է. Ռուբեն Ռուբինյան Ռոնալդուն լավագույնն է պաշտոնական խաղերում գոլերի քանակովՋահանգիրյանը Կարապետ Ուլնեցու 16/1 հասցեում գտնվող «գոմը» վարձով է տվել ՀՀ-ում Իրաքի դեսպանությանըՄարտունի-Վարդենիս, Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից ծառեր են ապօրինի հատվել․ Տավուշի ոստիկանների բացահայտումները«Ինչու գլխիդ գլխարկ չկա» շարքից է․ Վահե Հակոբյանը՝ իրավապահների կողմից հետապնդումների ենթարկվելու մասինՊապիկյանն ու Կոպիրկինն ամփոփել են ՀԱԷԿ 2020 թ․ արդիականացման աշխատանքներըՔյասիբը միշտ բախտի քմահաճույքին է մնացել․ մեր երկրում արդարադատություն չի եղել Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է«Ոչ մեկը համարձակություն չունե՞ր հուշելու, որ Շուշին Արցախի հայկականության առանցքն է»Աննա Գրիգորյանը հերքում է իր՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու մասին լուրըԶիդանը երեք ամիս չի խոսել «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների հետ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել