Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նոյեմբերի 25-ին Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը: Քվեարկությանը նախորդած քննարկումների ժամանակ ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է ֆրանսիական կառավարության դիրքորոշումն այս հարցի շուրջ: Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձև ընդունեց:
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ: