Վանաձորում բախվել են Toyota Camry-ն, Mercedes Sprinter-ն ու Volkswagen Golf-ը. կան տուժածներ
Լոռու մարզում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 12:20-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ ԽՍՀՄ տարիներին հայտնի «Կիրովական» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, բախվել են Toyota Camry, Mercedes Sprinter եւ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: