Դիմում ենք միջազգային գործընկեր կառույցներին`«Երկիր Մեդիա» ՀԸ-ի օպերատորի տեղի ունեցածը դատապարտելու կոչով. «Մեդիա պաշտպան»
Հարձակվել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի վրա
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժ են կիրառել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ, վնասվել է տեսախցիկը։
Ըստ հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանի` ոստիկանները նախ օպերատորին նստեցրել են ոստիկանական մեքենան, հետո բաց են թողել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է օպերատորի աշխատանքը խոչընդոտելու ու լրատվականի դեմ ուղղված քայլը:
«Սա ոստիկանության կողմից խոսքի ազատության դեմ հերթական ոտնձգությունն է, որի հիմքում իշխանությունների կամայականություններն են, լրատվամիջոցներին լռեցնելու համառ փորձերը:
Դիմում ենք միջազգային գործընկեր լրագրողական և իրավապաշտպան կառույցներին տեղի ունեցածը դատապարտելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու կոչով»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: