«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Լայպցիգին» ու չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում գերմանական «Լայպցիգի» ֆուտբոլիստները հաղթեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Լայպցիգում կայացած H խմբի հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3: 2 հաշվով հաղթանակով: «Լայպցիգի» գոլերը խփեցին Անգելինյոն, Ամադու Հայդարան և Ջասթին Կլյուվերտը: Հյուրերից աչքի ընկան Բրունո Ֆերնանդեսը և Պոլ Պոգբան:
«Լայպցիգը» և «ՊՍԺ»-ն անցան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես կգա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի և Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում: