00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Այն մասին, թե ինչպես են որոշվում եւ պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները. Արմեն Գևորգյան

Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը փաստացի դարձավ ո´չ միայն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ, այլեւ՝ մի փաստաթուղթ, որով սկսեցին հստակեցվել ՀՀ պետական սահմանները։ Այս մասին գրում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ հասարակության ուշադրությունը հրավիրելով մի շարք հանգամանքների ու դրվագների վրա։

Նա, մասնավորապես, նշել է.

«Վերջին շրջանում արդիական է դարձել, իմ կարծիքով արհեստական մի թեմա, թե իբր Հայաստանի նոր պետական սահմանների անցկացումը կանխորոշված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Հղում կատարելով հենց այդ օրենքի որոշ դրույթների վրա՝ Ն. Փաշինյանը  փորձում է արդարացնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների ոչ լեգիտիմ դեմարկացիայի գործընթացը։ Ուզում եմ հասարակության ուշադրությունը հրավիրել մի շարք հանգամանքների ու դրվագների վրա։ Այսպես․

1.Մեր երկրում ընդունվել եւ գործում է հատուկ օրենք՝ ՀՀ Պետական սահմանի մասին, որտեղ նկարագրված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նույնականացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմներն ու գործընթացները, որտեղ հստակ սահմանված է, թե ինչպիսի իրավական փաստաթղթերով են կարգավորվում այդ բոլոր հարցերը։ Այդ փաստաթղթերն են՝ միջազգային պայմանագրերն ու օրենքները։ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը» կապ չունի Հայաստանի պետական սահմանների պարամետրերի որոշման հետ, որոնք կարող են սահմանվել բացառապես միջազգային պայմանագրով։

2.«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը եւ դրա հետագա փոփոխություններն ընդունվել են այն օբյեկտիվ գիտակցությամբ, որ Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մի շարք համայնքների վարչական սահմանների որոշ հատվածներ սահմանակից են Արցախի Հանրապետության հետ։ Եվ դա օբյեկտիվ իրականություն էր մինչեւ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։ Պայմանավորվող կողմերի միջեւ պետական սահմանների նոր պարամետրերը կարող էին հստակեցվել միայն Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո։ Եթե Փաշինյանը եւ նրա խորհրդականները ուշադիր ուսումնասիրեն օրենքի տեքստը, օրինակ դրա չորրորդ հոդվածը, ապա կտեսնեն, որ Հայաստանի համար ադրբեջանական կողմի հետ որոշ հարցեր ամեն դեպքում բաց էին մնացել՝  Արարատի եւ Տավուշի մարզերի որոշ համայնքներում։ Սույն օրենքի հավելված 2-ի 2.2-րդ բաժնի 78-րդ կետում նշված Պարույր Սեւակ, 2.10-րդ բաժնի 5-րդ կետում նշված Ազատամուտ եւ 49-րդ կետում նշված Ոսկեպար համայնքների վարչական սահմանները կճշտվեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների կարգավորումից հետո:

Այլ երկրների հետ սահմանային մասեր ունեցող համայնքների վարչական սահմանների պարամետրերի վերջնական հստակեցման համար գոյություն են ունեցել նաեւ այլ  հարցեր։ Ուզում եմ հարց տալ.  երբ  2020թ․ հուլիսին Տավուշում Հայաստանի ԶՈՒ իրականացրած գործողության արդյունքում զբաղեցվել էին նոր դիրքեր եւ տարածքներ, ի՞նչն էր փոխվել, այդ մարզի համայնքների վարչական սահմաննե՞րը,  երկու կողմերի ԶՈՒ շփման գի՞ծը, թե՞ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը:

3.Եթե «վարչատարածքային բաժանման մասին» գործող օրենքի դրույթները կասկածներ եւ անհանգստություն էին առաջացրել նոր իշխանությունների մոտ, որոնք արցախյան բանակցությունների գործընթացը սկսել էին «նոր կետից», ապա, 2018թ․-ի դեկտեմբերից խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, կարող էին դրանում փոփոխություններ ու ճշգրտումներ մտցնել։ Բացի այդ, կուզեի հիշեցնել, որ համաձայն մեր Սահմանադրության՝ միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան՝ օրենքները։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը մատնանշելու փոխարեն՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքեիք՝ հստակեցնելով սահմանների պարամետրերը, ստանայիք Սահմանադրական դատարանի եզրակացությունը եւ խորհրդարանում վավերացնեիք այն։ Իսկ հիմա մենք Սյունիքում ի՞նչ ունենք, Ադրբեջանի հետ պետական սահմա՞ն, թե՞ կողմերի ԶՈՒ միջեւ շփման գիծ։ Իսկ ի՞նչ ունենք Տավուշում, Վայոց Ձորում եւ Նախիջեւանի հատվածում։

4.Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը փաստացի դարձավ ո´չ միայն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ, այլեւ՝ մի փաստաթուղթ, որով սկսեցին հստակեցվել ՀՀ պետական սահմանները։ Համաձայն ՀՀ պետական սահմանի մասին օրենքի՝ այդպիսի փաստաթղթեր հանդիսանում են միջազգային պայմանագրերը կամ օրենքները։ Այս կատեգորիաներից որի՞ն է պատկանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եւ արդյո՞ք պահպանվել են դրա ընդունման բոլոր իրավական նորմերը: Մեզ հայտնի չէ, թե արդյո՞ք գոյություն ունեն այլ՝ չհրապարակված փաստաթղթեր, որոնցով Փաշինյանի կառավարությունը սկսել է հստակեցնել սահմանների պարամետրերը։ Հասկանո՞ւմ էին արդյոք Փաշինյանը, ինչպես նաեւ՝ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շարունակությունը լինելու է այն, որ Ադրբեջանը փաստացի միակողմանիորեն սահմանելու է իր համար պետական սահմանի ամենանպաստավոր պարամետրերը, եղե՞լ են արդյոք այս հարցերի քննարկման համար համատեղ կամ բազմակողմ  հանձնաժողով ստեղծելու փորձեր։

5.Պետք է ընդգծել, որ ստորագրված հայտարարությունը, բացի նրանից, որ հանգեցրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների արագ եւ անհասկանալի հստակեցմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ռուս զինվորականների տեղակայմանը, միաժամանակ որոշ տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի քննարկման պատճառ դարձավ: Դրանց մասին, բացի երկրի բարձրագույն ղեկավարությունից, դեռեւս ոչ ոքի ոչինչ հայտնի չէ։  Օրինակ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունն այն մասին, որ կա պայմանավորվածություն՝ Ադրբեջանին՝ բացի Մեղրիի միջանցքից, այլ միջանցք տրամադրելու մասին, որն Ադրբեջանին հնարավորություն կտա Նախիջեւանից Հայաստանի տարածքով դեպի Լաչինի եւ Քելբաջարի շրջաններ կարճ ճանապարհ ունենալ։ Պատահակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը Ջերմուկի մոտակայքում սկսել է ամուր ռազմական շրջան կառուցել։ Արդյոք հասկանո՞ւմ ենք մենք, որ մեր տնտեսական բարեկեցության համար հիմնական ռիսկերը ի հայտ են եկել հե´նց այն շրջաններում, որտեղ գործունեություն են ծավալում Հայաստանի հիմնական հարկատուները՝ Քաջարանի կոմբինատ, Սոթքի ոսկու հանք, Մեղրիում՝ Ագարակի կոմբինատ։

6.Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական սահմանների դեմարկացիայի անցկացման համար, որպես կանոն, ձեւավորվում է պետական հանձնաժողով՝ բոլոր շահագրգիռ հանրապետական եւ տեղական կառավարման մարմինների մասնակցությամբ։ Ստեղծվե՞լ է արդյոք նման հանձնաժողով Հայաստանում, որտե՞ղ եւ ինչպիսի՞ որոշումներ է այն ընդունել Սյունիքում սահմանների պարամետրերի մասով։ Ո՞վ է որոշել, որ այն պետք է հստակեցվի GPS-ի միջոցով։ Ասեմ նրանց, ովքեր տեղյակ չեն, որ արդեն տասնամյակներ շարունակ, չնայած Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների առկայությանը, մենք դեռ ունենք համատեղ սահմանի որոշ հատվածներ, որոնց հետ կապված դեռեւս չենք կարողացել պայմանավորվել, եւ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում։ Նույնիսկ հայ-վրացական սահմանի դեմարկացիայի ժամանակ կողմերը առաջնորդվում են ԽՍՀՄ ժամանակ ընդունված տարբեր քարտեզներով եւ փաստաթղթերով, ինչը հանգեցնում է տարաձայնությունների։ Իսկ այսօր մենք նույնիսկ չգիտենք, թե ո´ր փաստաթուղթը եւ ինչո´ւ հենց այդ մեկն է հայկական կողմից որպես հիմք ընդունվել Սյունիքում պետական նոր սահմանները հստակեցնելու համար։

7.Սահմանի այդ հատվածի դեմարկացիայի վերաբերյալ հայկական կողմից կոնկրետ ո՞վ է բանակցություններ վարում։ Ընդունված որոշումների համար պատասխանատվությունը անհատականացնելու տեսանկյունից դա շատ կարեւոր է։ Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Վրաստանում սկանդալ հասունացավ վրաց-ադրբեջանական սահմանի պատճառով, եւ Վրաստանի մի շարք պաշտոնյաներ քրեական պատասխանատվության ենթարկվեցին՝ սահմանների պարամետրերի վերաբերյալ կայացրած որոշումների համար։

8.Պետական սահմանի դեմարկացիայի գործընթացը եւ դրա անվտանգության ապահովումը օրենքով վերապահված են ԱԳՆ-ին եւ Ազգային անվտանգության ծառայությանը (հոդված 28)․ բանակը չի կարող որոշել, թե  ինչպիսի տեսք պետք է ունենա պետական սահմանը։ Հենց նույն՝ գործող օրենքով Հայաստանի ԶՈՒ-ը հատկապես պատասխանատու են Հայաստանի օդային սահմանի պաշտպանության համար եւ աջակցում են սահմանների պաշտպանությանը։

9.Ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում ռուս զինվորականների ներկայությունը Արցախից դուրս՝ հայ-ադրբեջանական սահմաններին։ Սա կարեւոր է իմանալ, քանի որ, եթե ոչինչ չի փոխվել, ապա, համաձայն գործող պայմանագրերի՝ ռուս սահմանապահները մինչ այժմ Հայաստանում պաշտպանում էին միայն ԱՊՀ արտաքին սահմանները, իսկ դա Թուրքիան է ու Իրանը։ Հենց այդ պատճառով՝ ռուս սահմանապահներ չեն եղել հայ-վրացական սահմանին, ինչպես նաեւ Տավուշում, Գեղարքունիքում եւ Նախիջեւանի հատվածում, որտեղ մենք Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունենք, քանի որ այդ հատվածները համարվում են ԱՊՀ ներքին սահմաններ։

10.Ինչպես նկատում ենք վերոհիշյալից՝ գոյություն ունեն ՀՀ պետական սահմանների պարամետրերի որոշման ազգային օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝ ՀՀ պետական սահմանի վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացվեն միջազգային պայմանագրերի կամ օրենքի հիման վրա։ 2020թ․-ի նոյեմբերի 9-ից ի վեր ես չեմ հանդիպել պաշտոնական տեղեկատվության այն մասին, որ ստորագրված լինեն որեւէ նոր պայմանագրեր կամ ընդունված լինեն նոր օրենքներ՝ ՀՀ պետական սահմանների վերաբերյալ։

Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ՝ առանց միջազգային իրավունքի եւ սեփական օրենսդրության պահպանման՝ Հայաստանի հետ սահմաններ հաստատել, քանի որ դա նրա համար ձեռնտու է։ Իսկ մենք Փաշինյանին թույլ ենք տալիս անպատասխանատու ձեւով եւ պետական օրենսդրության խախտմամբ՝ ի վնաս մեր ինքնիշխանության,  տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության Հայաստանի նոր սահմանները գծել, ինչպես նաեւ՝ շարունակել մանիպուլացնել հասարակական կարծիքը»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Մար
Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել