«Ուրարտու»-ն 5 ընկերական հանդիպում կանցկացնի հավաքի ընթացքում
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանի երկրորդ մասին նախապատրաստվելու համար մի շարք ընկերական հանդիպումներ կանցկացնի:
Հունվարի 23-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի «Արարատը», հունվարի 28-ին՝ «Ալաշկերտը», հունվարի 30-ին՝ «Վանը», փետրվարի 5-ին՝ «Ալաշկերտը», իսկ փետրվարի 10-ին՝ ԲԿՄԱ-ն։Նշված բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։ Ակումբն արդեն իսկ վերսկսել է մարզումները:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն 16-րդն է (16 միավոր), «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են` 5-ական միավոր: