Քեթրին Ղազարյանն ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական ներկայացուցիչ
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հայազգի գործիչ Քեթրին Ղազարյանին ընտրել են որպես պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, որի առաջադրանքն է օրենսդիր մարմնում ապահովել կուսակցական կանոնակարգի պահպանումը: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ Ղազարյանը մի շարք օրինագծեր է հեղինակել, որոնք առնչվում են նահանգի բնակիչների առողջության ապահովագրությանը: Նա նաև նպաստել է այլ օրինագծերի առաջխաղացմանը, որոնք կոչված են նվազեցնելու ուսանողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
Ղազարյանը մեծացել է Ռոդ Այլենդի Իսթ Փրովիդենս քաղաքում, ավարտել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտություն և քաղաքային ուսումնասիրություններ բաժինը: